X
Մենք սոց. ցանցերում

Օրակարգում ընդգրկվել է վարձու աշխատողների մասին օրենքի նախագիծը

Երեխայի խնամքի նպաստ կստանան և ժամանակավոր աշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները, եթե «Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ընդունվի ԱԺ-կողմից՝ տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

«Խոսքը վերաբերում է նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված, վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին։

Ընդ որում՝ նախատեսվում է օրենքի դրույթներին տալ հետադարձ ուժ և կկիրառվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների հիման վրա։ Սա նշանակում է, որ օրինակ՝ խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս