Գրականություն
09.07.2020

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը | VNews

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը | VNews

Սիրադեղյանը պատմության էջեր է մտել որպես հակասական կերպար: Նրա ստեղծագործությանը բնորոշ է յուրատեսակ տխրությունը, ափսոսանքը, թեև նա նաև հմուտ է հումորային դրվագներ ստեղծելու մեջ: Սիրադեղյանի արձակը ռիթմիկ է, պարբերաբար՝ համընկնող վերջավորություններով, ավելի հաճախ՝ ուղղակի տպավորվող համաչափությամբ:

Ափսոսանքի մասին՝

«…Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան»:

***

«Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդինկերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ»։

Ապրելու, չապրելու, սավառնելու մասին՝

«…բախտավորություն է սավառնելու զգացողություն ճանաչելը,բայց սավառնողին , ախր, խփում են: Եվ ճիշտ են անում:Համենայնդեպս ,ներքևիններին ես հասկանում եմ:Եթե ցածում ես,այդ տեսիլքից կամ լեզուդ պիտի կապ ընկնի,կամ լեղիդ պայթի,կամ պիտի խփես»…

***

«Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը»։

***

«Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար՝ ժամանակի անբեկբեկ ընթացքի մեջ: Մարդը չի կարող ժամանակի ձյութե հոսքի մեջ լռած հոսել ու ծեփվել տիեզերքի անհունությանը»:

Կնոջ, տղամարդու, մարդու մասին՝

«Սիրտդ լրիվ քար մի արա, բայց սիրելուդ կարոտ թող, թող չմտաածի,որ դու իրենն ու իրենն ես, մի բան էլ գուցե, կողքից լինի…Թող համոզված մնա ,որ մի կյանքը քիչ է տղամարդուն իրենով անելու , մինչև տակը տեսնելու համար…Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա,սիրտդ խալու պես ոտների տակ չփռես: Պարզ է, սկզբից կողքերով կգնան ,հետո կբոբկանան ու սիրուց -բանից կսրսփան, հետո տանու չստերով կտրորեն,հետո գոյությունդ լրիվ կմոռանան»…

***

«Օգոստոսին գեղեցիկ կին, գեղեցիկ աղջիկ քաղաքում չկա․ կամ ծովափին են, կամ լեռներում։ Բայց այդ բանը նկատվում է սեպտեմբերին, երբ արևառած վտառները խուժում են քաղաք։ Իսկ օգոստոսը քաղաքում մնացածների միջից ջոկում, առաջ է քաշում ժամանակավոր գեղուհիների։ Շոգ ու կրակ է։ Աղջիկների շորերը կարճ են միջօրեի ստվերի նման։ Շորերը ծածկում են այնքանը միայն, որ գաղտնիք մնա։ Լավ մերկությունը այն է, որ մերկանալու էլի տեղ ունի»։

***

«Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ` ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե` առանձնությունը: Իրենք` նախիրով, իրենք ոհմակով լինելով` էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես»:

Նյութը՝ vnews.am:

Լրահոս
Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո
17:03
Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո
Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների․ Մեսրոպ Առաքելյան
16:51
Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների․ Մեսրոպ Առաքելյան
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
16:30
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
16:07
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
15:55
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Իսրայելը վերջին 10 օրում ​​ամեն ինչ անում է համաձայնագիրը խափանելու համար․ Էրդողան
15:32
Իսրայելը վերջին 10 օրում ​​ամեն ինչ անում է համաձայնագիրը խափանելու համար․ Էրդողան
Երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը, ուղարկել ենք դատախազություն. Իոաննիսյան
15:00
Երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը, ուղարկել ենք դատախազություն. Իոաննիսյան
Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման․ Վիկտոր Վասիլև
14:23
Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման․ Վիկտոր Վասիլև
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
13:59
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Չալաբյանն ընտրություների թեմայով հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ
13:30
Չալաբյանն ընտրություների թեմայով հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
13:16
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում
13:07
Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
12:46
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
12:26
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Հայկական ապրանքները չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Պապոյան
12:08
Հայկական ապրանքները չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Պապոյան