Uncategorized @hy

Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո

Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո․

1․Նախ, անհրաժեշտ է նշել, որ ավելի վաղ՝ դեռ մայիսի 20-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ընթացքում նրանց բարձրացրած խնդիրներն արձանագրվել են և Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Պարետին։ Այդ գրության հիմքում դրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները։

Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացրած անձինք խնդրել են թույլատրել նաև բացօթյա տարածքներ չունեցող ռեստորանների և սրճարանների ամբողջ ծավալով գործունեությունը՝ անվտանգության կանոնները պահպանելու պայմանով։

Ըստ բողոքների՝ իրենց մտահոգությունները պայմանավորված են ռեստորանային ոլորտի սեզոնային շահութաբերությամբ։ Դրանից բացի, ռեստորանները ստացել են նաև կանխավճարներ և գործող սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն կանխատեսելու իրենց հետագա գործողությունները։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել այն մասին, որ ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են ոչ միայն տնտեսվարողները, այլև դրանց հետ փոխկապակցված այլ ծառայություններ՝ շղթայական ազդեցությամբ (հարսանյաց զգեստների սրահները, դիմահարդարման, վարսահարդարման, տեսաձայնագրման ծառայությունները, պարային խմբերը, երաժիշտները, երգիչները, հանդիսավարները, խոհարարները և այլն)։

Կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիան գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ներքո։ Նկարագրված հարցերի առնչությամբ այսօր ևս մեկ գրություն ուղարկվել է Պարետատուն։

2․Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու առնչությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության բաժին։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ վարչական ձերբակալման ենթարկված և Ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիների հետ։ Ուսումնասիրվել են նրանց Ոստիկանություն բերելու, վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

8 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

9 hours ago