Բլոգ

Ինչպե՞ս կառավարել սեփական էմոցիաները | VNews

Էմոցիոնալ ինտելեկտը (EQ) սեփական հույզերը և զգացմունքները հասկանալու, կառավարելու և արդյունավետ արտահայտելու ընդունակությունն է: Կյանքի տարբեր ոլորտներում հաջողության հասնելու, երջանիկ ու ներդաշնակ ապրելու համար միայն բարձր IQ ունենալը բավարար չէ: Շատ ավելի է կարևոր այնպիսի հատկությունների առկայությունը, ինչպիսիք են էմպատիան, ուրիշների հույզերը ճանաչելը, գրագետ հաղորդակցվելը, սեփական հույզերը ճանաչելն ու կառավարելը: Ավելի պարզ ասած՝ հաջողակները պիտի ունենան բարձր էմոցիոնալ ինտելեկտ, իսկ թե որոնք են դրա բաղկացուցիչները կպարզաբանենք ստորև։

Ինքնաճանաչողություն

Սա ունակություն է, որը թույլ է տալիս լսել սեփական զգացողությունները։ Սրա շնորհիվ է, որ դուք հասկանում եք ձեր հույզերը, դրանց առաջացման պատճառները, և կարողանում եք հստակ գնահատական տալ՝ որքանով են դրանք օգտակար կամ վնասակար ձեզ և ձեր անձնային ու մասնագիտական զարգացման համար։

Էմոցիոնալ ինքնաճանաչողություն

Դուք հասկանում եք ձեր ուժեղ ու թույլ կողմերը։ Խմբային աշխատանքներում դուք կարողանում եք զգալ այն պահը, երբ առաջանդրանքը պետք է փոխանցել ավելի կոմպետենտ մասնագետի։

Ինչպե՞ս այն զարգացնել 

Փորձեք ադեկվատ գնահատել ձեր թուլությունները։ Հարկ չկա ձևացնել, թե ձեզ մոտ ամեն ինչ լավ է և դուք ամեն ինչ կարող եք, եթե ձեզ մոտ մի որևէ հանձնարարություն չի ստացվում՝ բավարար հմտությունների բացակայության պատճառով։

Ինքնակառավարում

Սա ունակություն է, որը թույլ է տալիս կառավարել վառ, կործանարար հույզերն ու իմպուլսները։ Սա առանձնակի կարևոր է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են իրենց գործում ղեկավար դիրք ստանձնել։ Ճգնաժամային իրավիճակներում հենց ձեր ու ձեր էմոցիոնալ կայունության վրա պիտի հիմնվի թիմը։

Էմոցիոնալ ինքնակառավարում

Դուք հանգիստ եք, անգամ երբ ձեզ ճնշում են։ Ծայրահեղ ծանր իրավիճակներում, դուք կարողանում եք վերադառնալ հանգիստ հոգեվիճակի։

Ադապտացվելու կարողություն

Անորոշ իրավիճակներում դուք կարողանում եք ճկունորեն ադապտացվել տիրող իրադրությանը, անգամ երբ ձեր առաջ մի քանի նպատակներ են դրված, դուք կարողանում եք էֆեկտիվ բաշխել ժամանակը։

Կենտրոնացում արդյունքի վրա

Դուք ձգտում եք գրանցել լավագույն արդյունքները։ Դուք պատրաստ եք հետադարձ կապ ստանալ ձեր աշխատանքի մասին, որպեսզի, դրա վրա հիմնվելով, էլ ավելի լավը դարձնեք ձեր գրանցած արդյունքները։

Ինչպե՞ս զարգացնել

Սթրեսային իրավիճակներում խուճապի մի մատնվեք, շունչ քաշեք և հետևեք ձեր սեփական հույզերին։ Աշխատակիցների կամ կոլեգաների վրա «հարձակվելու» փոխարեն բացատրեք նրանց, թե ինչն այնպես չի գնացել և ինչպես կարելի է դա շտկել։

Սոցիալական ճանաչողություն

Սա մի հիանալի ու օգտակար ունակություն է, որը թույլ է տալիս հաշվի առնել և ճիշտ կիրառել դիմացինների էմոցիաները։

Էմպատիա

Դուք ուշադիր լսում եք մարդկանց և միշտ փորձում եք հասկանալ նրանց։

Էմպատիա թիմի հանդեպ

Դուք հեշտությամբ գնահատում եք թիմի էմոցիոնալ դրությունը և ներքին դինամիկան։ Երբեմն, դուք անգամ կարող եք գուշակել, թե ով՝ ինչպես կդրսևորի իրեն որոշակի իրավիճակում։

Ինչպե՞ս զարգացնել

Փորձեք ուշադիր լսել մարդկանց՝ ոչ մի դեպքում չընդհատելով նրանց, անգամ եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ լսում եք։ Հարցեր տվեք և մոտիվացրեք մնացածին անել նույնը։

Շարունակությունը ՝ սկզբնաղբյուրում։

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

15 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

16 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

16 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago