Քաղաքականություն

Լավ Հայաստանի ապագայի մասին երազողը՝ Կարեն Վարդանյան

Ինչպես արդեն հայտնի դարձավ, կյանքից հեռացել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Վարդանյանը անգնահատելի ներդրում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Նրա շնորհիվ կայացել են մի շարք տեղեկատվական ֆորումներ և միջոցառումներ, բացի դրանից վերջինս մի քանի արտոնագրված գյուտի հեղինակ է: Թեմայի վերաբերյալ Թիվ1-ը Վարդանյանի նախկին  հարցազրույցներից մի քանի հետաքրքիր մտքեր է առանձնացրել, որոնք պատմում են իր հայրենասեր տեսակի մասին:

«Եթե մենք քսան տարի հետո ուզում ենք տեսնել տեխնոլոգիական երկիր, ապա «Արմաթ» լաբորատորիան կանգնում է դրա հիմքում: Հայաստանում մենք գործ ունենք ապագայի բացակայության կոնցեպտի հետ, չկա, հայտարարված տեսլական, թե տարիներ անց մենք ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել»:

                             2018թ. «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույց

«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հնարավորինս շատ հայ մասանգետներ մասնակցեն կոնգրեսների, Հայաստանը վերջին տարիներին տեղավորվել է IT քարտեզի վրա, այսօր համաշխարհային հայտնի շատ ընկերություններ մեզ ճանաչեցին այս ոլորտում»:

                               2019թ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույց

«Ցավոք սրտի Հայաստանը այդպես էլ չունեցավ մեր երազած այն մեծ դահլիճը, որտեղ հնարավոր կլիներ տեղավորել միաժամանակ տասը հազար մարդ և խոսել գիտական նվաճումներից, մեր հնարավորությունները այս հարցում դեռ փոքր են»:

                                 2019թ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույց

«Մենք Ղարաբաղյան պատերազմը հաղթել ենք այլ կոնցեպտով, ունեինք ջոկեր կազմված ընկերներից բարեկամներից, գյուղացիներից, որոնք հաղթանակ էին տանում ամենուր, իսկ 90-ականների կեսերին բանակը սկսեց փոխվել դեպի ռուսականը՝ օգտագործելով ռուսական ցամաքային զորքերի կանոնադրությունը և էն հաղթական բանակը այնպես դեֆորմացվեց, որ դրանից բան չմնաց»:

                                 2018թ. «Ազատություն»ռադիոկայանին տված հարցազրույց

«Մեր կողմից պլանավորված բոլոր ծրագրերի իրականացումից հետո մենք բանակ կուղարկենք մի քանի հազար երեխա, որոնք ոչ միայն տիրապետում են անօդաչու թռչող սարքեր  պատրաստելուն, այլև դրանց կիրառելուն: Դրանից բացի մեր երեխաները չեն արտագաղթի, քանի որ իրենք իրենց ապագան կտեսնեն հենց Հայաստանում դառնալով բարձր մասնագետ»:

                               2019թ «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույց

Թիվ 1-ի անձնակազմը ցավակցություններ է հայտնում Կարեն Վարդանյանի ընտանիքին և հարազատներին:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago