

Հուլիսի 9-ին տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը «Թիմ» ՍՊԸ-ի՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից։
Այսինքն՝ թույլատրվել է «Բիլայն»-ը վաճառել Հայկ և Ալեքսանդր Եսայանների նորաստեղծ ընկերությանը։
«Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»,- հայտնեցին հանձնաժողովից:
Նշենք, որ սրան զուգահեռ այս պահին «ՎԵՈՆ Արմենիա»-ի մի քանի տասնյակ աշխատակից բողոքի ակցիա է իրականացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց։ Նրանք չեն ցանկանում, որ ընկերությունը վաճառվի։ Աշխատակիցները հրաժարվում են լրատվամիջոցների հարցերին պատասխանել՝ նշելով, որ չեն բողոքում, պարզապես կանգնած են։
Հիշեցնենք, որ ի սկզբանե «ՎԵՈՆ Արմենիա»-ն իր բաժնետոմսերը պատրաստվում էր վաճառել «Յուքոմ»-ին, սակայն Եսայան եղբայրների՝ «Յուքոմ»-ից հեռանալուց հետո ընկերությունը հետ վերցրեց վաճառքի վերաբերյալ դիմումը, այնուհետեւ, երբ Եսայանները ստեղծեցին «Թիմ» ընկերություն, «ՎԵՈՆ Արմենիա»-ն հայտ ներկայացրեց ընկերության բաժնետոմսերը նրանց վաճառելու։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…