«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակվել, որտեղ նշվում է, որ կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց, մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։
Տեղեկանում ենք, որ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա երկու պատվավոր աստղի բացում: Մասնավորապես, խոսքը գնում է Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերի մասին: Բացման արարողությանը կմասնակցեն սահմանափակ թվով անձինք՝ նույնպես համաճարակային իրավիճակով պայմանավորված։