Հայաստան

ՍԴ աշխատակազմի ղեկավարը հովանավորել է Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի յուրացումները. ուշագրավ փաստեր | 1in.am

Ինչպես արդեն հաղորդել էինք, հուլիսի 3-ին ՀՀ ոստիկանության սպաները՝ հիմք ընդունելով 26.06.2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունները, արգելել էին Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամ Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան, իսկ տվյալ լուրը հաստատել էր թե ինքը Նազարյանը, թե ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Էդգար Ղազարյանը: Այս կազուսային ու անգամ զավեշտալի իրավիճակն իր հերթին բավական մեծ հանրային հետաքրքրություն առաջացրեց, սակայն ավելի հետաքրքիր կլիներ եթե  Նազարյանը և Ղազարյանն իրենց հարցազրույցներում պատմեին թե ինչու է Սահմանադրական դատարանի արդեն նախկին, պաշտոնաթող անդամը աշխատանքային օրվա ընթացքում փորձում մուտք գործել պետական վերահսկվող տարածք:

Այսպես, ըստ 1in.am-ի աղբյուրների և ստացված տեղեկատվության՝ հուլիսի 3-ին Սահմանադրական դատարանի արդեն նախկին դատավոր Հրանտ Նազարյանի «այցի» իրական նպատակն է եղել Սահմանադրական դատարանի հաշվապահությունից իրեն սպասարկող 005os01 պետական համարանիշով «Hyundai Elantra» ծառայողական ավտոմեքենայի համար հուլիս ամսվա համար շուրջ 240 լիտր վառելիքի կտրոնների ստացումը: Հատկանշական է, որ փաստացի, ՀՀ ոստիկանության սպաների կազմակերպված աշխատանքի շնորհիվ տեղում կասեցվել է ոչ միայն պաշտոնաթող ՍԴ անդամի ապօրինի մուտքը պետական վերահսկողության տակ գտնվող վարչական տարածք, այլ նաև մեծ հաշվով կասեցվել է առերևույթ հանցագործություն: Ինքը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Էդգար Ղազարյանը, միջադեպի ժամանակ և այդ ողջ աշխատանքային օրվա ընթացքում չի գտնվել ՍԴ տարածքում և աշխատել է հեռավար (Ջերմուկում էր): Ավելին, ՍԴ նախկին անդամ Հրանտ Նազարյանն անգամ տեղում փորձ է կատարել կապ հաստատել թե Ղազարյանի հետ, թե ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչների հետ՝ պահանջելով վառելիքի կտրոնները դուրս բերել ՍԴ շենքից և տրամադրել իրեն: Մեր աղբյուները նաև մանրամասնում են, որ դեռ հուլիսի 1-2-ի ընթացքում ՍԴ աշխատակազմի ղեկավարի լիարժեք իմացությամբ և ըստ էության համաձայնության պայմաններում 240 լիտր վառելիքի կտրոններ են տրամադրվել ՍԴ պաշտոնաթող անդամներ տիկին Ալվինա Գյուլումյանին և պարոն Ֆելիքս Թոխյանին սպասարկող ծառայողական մեքենաների վարորդներից յուրաքաչյուրին:

Նշենք, որ ըստ գոյություն ունեցող կարգի ՍԴ դատավորներին սպասարկող ավտոմեքենաների վառելիքի ցանկը և դրա բաշխումը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հաստատում է հենց ՍԴ աշխատակազմի ղեկավարը: Նման պայմաններում, կարևոր է Ղազարյանի շարժառիթը նման բաշխում կատարելու, այն պարագայում երբ նա պետք է ձեռնարկեր լրիվ հակառակ գործողություններ՝ ՍԴ հիշյալ անդամների պաշտոնավարման դադարման փաստով պայմանավորված այդ մեքենաները չպետք է սպասարկեին որևէ մեկին և ըստ էության պետք է կայանված լինեն ՍԴ ավտոտնտեսությունում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago