

Երգահան Գուսան Հայկազունն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկին, գրել է․
Ես կողմ եմ և ողջունում եմ դպրոցից հայ եկեղեցու պատմություն առարկան հեռացնելու որոշմանը։
Այն ծնողները, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները սովորեն Հայր մերը կամ ինչ – որ աղոթքներ, թող տանեն եկեղեցի , ուղարկեն ճեմարան կամ իրենց տանը զբաղվեն դրանով և վերջապես կա եկեղեցու հեռուստաալիք, թող օգտվեն այդ հնարավորությունից։
Հայաստանում ինչքան ասես եկեղեցիներ կան , ամեն օր կառուցվում են նորերը , այնքան դպրոց չկա , ինչքան եկեղեցի…
Միթե դա բավարար չէ , որ մեր կրթության սուրբ օջախ համարվող դպրոցն էլ են ուզում վերածեն եկեղեցու։
Մնում է դպրոցի գլխին մի հատ էլ խաչ դնեն և վերջ։
Ինչու պետք է օրինակ իմ երեխան՝ Անահիտս , որը երեք տարի հետո հաճախելու է դպրոց և տանը դաստիարակվում է միայն Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի և այլ հայկական հեքիաթներով , հակառակ իր և իմ ցանկության դպրոցում ստիպված լինի դաստիարակվելու ինչ – որ օտար, անհասկանալի քրիստոնեական հեքիաթներով։
Եվ , եթե ես դեմ եմ դրան ,ինչ է արվելու .
Երեխային հեռացնելու՞ են դպրոցից, թե հրով, սրով, ինչպես արվել է 1700տարի առաջ…
Պետք է տարբերել վերջապես.
Եկեղեցին՝ հավատացյալներին, Բանակը՝ զինվորներին, Դպրոցը՝ երեխաներին…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…