Հայաստան

Վստրեչի Ապերը ձերբակալվել և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ

Հետախուզման մեջ գտնվող, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը հայտնաբերվել է և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ:

Այս մասին ՀԺ-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը՝ նշելով.

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ»:

Եգանյանը հավելեց, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ եւ առեւանգում կազմակերպելու համար:

editors

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

17 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

48 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

1 hour ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago