Մշակույթ

Փաստեր «The Rolling Stones»-ի մասին | VNews

1962 թվականի հուլիսի 12-ին Լոնդոնում տեղի ունեցավ «The Rolling Stones»-ի առաջին համերգը։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստ հանրահայտ խմբի մասին։

1962թ.-ին Լոնդոնում ձևավորվեց մի խումբ, որը դառնալու էր Beatles-ի ամենամեծ հակառակորդը: Սկզբում խմբի անդամներն էին Բրայան Ջոնսը, Միք Ջագերը, Քիթ Ռիչադսը, Բիլ Ուիմենը, Չարլի Վաթսն ու Իեն Սթյուարտը: Իրենց պատմության ողջ ընթացքում անդամների փոփոխություններ եղան ու խումբն այժմ ընդունված է ներկայացնել 4 անդամով. կիթառահարն ու հիմադիրներից մեկն է Քիթ Ռիչարդսը,  հարվածային գործիքների «վարպետը»՝ Չարլի Վաթսը, մյուս կիթառահարը՝ Ռոնի Վուդը, իսկ մենակատարը՝ Միք Ջագերը: Խումբը կնքվեց “The Rolling Stones” անունով ու դարձավ աշխարհի ամենահայտնի բենդերից մեկը:

Նրանց մասին շատ անգամ է խոսվել. նրանց քննադատել են, աստվածացրել, նրանցով ապրել ու շնչել են: Սակայն կան բաներ, որոնք պահվում էին փակ վարագույրի ետևում:

Աղջիկներ ու թմրանյութեր

Խմբի անդամները սկզբում թմրադեղեր ընդունում էին միայն առույգանալու ու ակտիվ աշխատելու համար, սակայն շուտով Բրայան Ջոնսը՝ խմբի սկզբնական լիդերն ու խմբին անվանում տված անդամը, սկսեց ավելի ուժեղ թմրանյութեր օգտագործել: Դրանք սկսեցին  խանգարել նրա աշխատանքին խմբում:

«Նա սկսեց ուժեղ թմրադեղեր օգտագործել, հարբել, գիշերն այլ վայրերում անցկացնել: Նա թույլ տվեց, որ իր տաղանդը գնալով հանգչի»,- հետագայում հիշում է Միք Ջագերը:

Rolling Stones-ի անդամները 1969թ.-ին խնդրեցին Բրայան Ջոնսին լքել խումբը: Ջոնսն այդպես էլ արեց, սակայն նույնիսկ մեկ ամիս չանցած՝ նրան մահացած գտան իր սեփական տան լողավազանում: Սա դաս չեղավ խմբի մյուս տղաների համար:

1972թ.-ին Rolling Stones-ն ԱՄՆ-ում էր՝ համերգային շրջագայությամբ: Նրանք հյուրանոցային մի ամբողջ հարկ էին վարձում, որտեղ խմում էին, թմրադեղեր օգտագործում, մարմնավաճառներ ու գիշերային ակումբի պարուհիներ հրավիրում:

Թմրադեղերը գնում էին բժիշկ Բիլ մականունով մի մարդուց, որը խմբի անդամների համար ապահովում էր մշտական մատակարարում:  Երեկույթներին ոչ մի տեսակի թմրանյութ արգելված չէր, ուստի թմրանյութերի «գետեր էին հոսում», որոնք վերջանում էին ռեկորդային ժամանակում: Արդյունքում շատ հյուրանոցներ սկսում էին հրաժարվել խմբին իրենց մոտ ընդունելուց:

Պատերազմող եղբայրներ

Միք Ջագերն ու Քիթ Ռիչարդսը ընկերներ էին դեռևս դպրոցական տարիքից: Սակայն նրանց ընկերությունն ավարտվել է դեռ 70-ականներին ու նրանք հազիվ են քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել: Ռիչարդսը գլուխ էր գովում Ջագերի ընկերուհու՝ Մարիան Ֆեյթֆուլի հետ անկողին մտնելու համար, ինչը հավանաբար երաժշտի վրեժն էր Միք Ջագերից, քանի որ նա տանել չէր կարողանում, երբ Ջագերը խմբի վերաբերյալ որոշումները միայնակ էր կայացնում:

Ռիչարդսն ընկերոջը «Լիրբ», «Ձերդ գերազանցություն» ու այլ մականուններով էր կոչում ու ասում, որ տանել չէր կարողանում նրան:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։

editors

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

2 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

21 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

41 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago