

Նախորդ օրվանից հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը լարվածություն է ստեղծել, որը անպատասխան չի մնացել հայկական կողմից, և Արդբեջանի զինված ուժերը, ունենալով զոհեր, վիրավորներ, դիրքային և տեխնիկայի կորուստ, հետ են նահանջել, սակայն մի քանի ժամ հրադադարից հետո գործողությունները վերսկսվել են:
Թեմայի շուրջ Թիվ1-ը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ, ով կարծում է, որ վերջին շրջանում լարվածության աճի միտումը զգացվում էր.
«Այստեղ կարելի է առանձնացնել երկու գործոն, մեկը Արցախի հարցում որոշակի ճնշում գործադրելու տարբերակն է, այսինքն այն քաղաքականությունը, որը տարվել է Հայաստանի հանդեպ 2010- 2016թ., երբ բանակցային գործընթացը փակուղու մեջ է եղել, և դրանից հետո ռազմական ճնշման աճ է տեղի ունենում: Ենթադրում եմ, որ 2018թ. գարնանից հետո իրենք մի քիչ սպասել են, որ տեսնեն, թե նոր ղեկավարության հետ ինչ ակնկալիքներ կան և տեսնելով, որ հիմա բանակցային գործընթացում նույն վիճակն է, այդ պատճառով տեղի է ունենում ռազմական էսկալացիա»:
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի կողմից այս պահին սանձազերծված էսկալացիայի երկրորդ գործոնը Ադրբեջանի ներքին գործոնն է, մասնաավորապես տնտեսական ճգնաժամը: Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմին ևս նախորդում էին Ադրբեջանում տնտեսական խնդիրները, և հիմա էլ փորձ է արվում ներքին զանգվածների ուշադրությունը շեղել:
Դավիթ Հարությունովը նաև առանձնացրեց երրորդ գործոն, որ հնարավոր է Հայաստանում համավարակի հետ կապված իրավիճակը տպավորություն ստեղծի, որ ավելի հեշտ կլինի, և ՀՀ-ն ավելի թուլացած է պետական առումով:
Մեր այն հարցին, թե ինչու գործողությունները տեղի ունեցան, ոչ Արցախի, այլ հայ-ադրբեջանական սահմանին, Հարությունովը պատասխանեց.
«Քանի ժամանակ է, մենք տեսնում ենք միտում, որ ճնշումը կիրառվում է հենց Հայաստանի դեմ, Տավուշի ուղղությամբ իրենք բավականին ուժեղացել են: Չի բացառվում, որ սա հենց Հայաստանի վրա ճնշման փորձ է: Դրանից բացի Արցախում առաջնագիծը գուցե իրենք գնահատում են ավելի պատրաստված, սակայն սրանք իմ ենթադրություններն են»:
Փորձագետի խոսքով՝ այս էսկալացիան չի կարելի համարել հերթականը, քանի որ եթե նայենք 2010-2018թ., սա այդքան էլ նոր բան չէ, բայց 2018-ի գարնանից հետո սա առաջին նման իրավիճակն է: Դավիթ Հարությունովը ասում է, որ այս պահին հնարավոր է՝ Բաքուն քաղաքական որոշում ընդունի մարտական գործողությունները դադարեցնելու, սակայն հնարավոր է նաև հակառակ տարբերակը՝ կոնֆլիկտի շարունակությունը:
Դրանից բացի, ցավոք, չի բացառվում, որ ժամերի ընթացքում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, և Ադրբեջանը կիրառի զինատեսակ, հայկական կողմը պատասխան տա և այդ ամենը վերածվի լայնամասշտաբ գործողությունների:
Դավիթ Հարությունովը նշեց, որ հայկական կողմը երկար տարիներ պատրաստվում է այս վիճակին, և ապրիլյան օրերին կար անսպասելիության գործոն, որը հիմա չկա, և դա ամենավտանգավոր բանն էր, որ կար վերջին տարիներին:
Նելլի Խաչատրյան Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…