

Սահմանային իրավիճակի լարվածության պայմաններում լարվածությունը տեղափոխվում է նաև տեղեկատվական դաշտ: Հակառակորդը բազմաթիվ ֆեյքերի միջոցով փորձում է ապատեղեկատվություն տարածել և խուճապ առաջացնել: Ասվածի վառ օրինակն էր ապրիլյան պատերազմը, որը թվում է, թե մեզ պետք է սովորեցրած լիներ օգտվել ճիշտ տեղեկատվական աղբյուրներից, սակայն այսօր դեռ կան մարդիկ, որոնք համացանցում տարածում են ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը կամ ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանությունները:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց տեսանյութ, որում հորդորեց հավատալ միայն պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել լուրեր ադրբեջանական կայքերից: Վստահաբար, հասարակությունը այս անգամ կկարողանա ճիշտ օգտվել տեղեկատվական աղբյուրներից՝ հաշվի առնելով նախկին դառը փորձը:
Տեղեկատվական դաշտի լարվածությունից բացի, այս օրերին առանցքային է թոթափել քաղաքական դաշտի լարվածությունը: Ցավալի է, որ այսօր կան պատգամավորներ և քաղաքական ուժեր, որոնք, անտեսելով սահմանային լարվածությունը և դրա անկանխատեսելի հետևանքները, շարունակում են բողոքի նոտա հղել կառավարությանը և քաղաքական ակցիաներ իրականացնել:
Ֆեյսբուքյան գրառումներում կառավարությանը կամ վարչապետին մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն այս պահին հարկավոր է տարբեր խողովակների միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի շուրջ: Գաղտնիք չէ, որ քաղաքական անկայուն իրավիճակը և ներքին պառակտումները թշնամու համար պարարտ հող են ստեղծում նոր սադրանք դրսևորելու համար, ուստի ժամանակն է մի կողմ թողնել ներքին քաշքշուքները, համախմբվել կառավարության շուրջ և համարժեք պատասխան տալ նմանատիպ սադրանքներին:
Կարելի է փորձել գոնե որոշ ժամանակով անտեսել քաղաքական նեղ շահերը, անձնական ամբիցիաները և արտակարգ դրության, համավարակի և սահմանային լարվածության պայմաններում համախմբվել, քանի որ հակառակ դեպքում կարող ենք շատ թանկ վճարել:
Նելլի Խաչատրյան Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…