Քաղաքականություն
13.07.2020

Եկել է համախմբվելու ժամանակը. ինչո՞ւ որոշ ուժեր լուրջ չեն վերաբերվում իրավիճակին

Եկել է համախմբվելու ժամանակը. ինչո՞ւ որոշ ուժեր լուրջ չեն վերաբերվում իրավիճակին

Սահմանային իրավիճակի լարվածության պայմաններում լարվածությունը տեղափոխվում է նաև տեղեկատվական դաշտ: Հակառակորդը բազմաթիվ ֆեյքերի միջոցով փորձում է ապատեղեկատվություն տարածել և խուճապ առաջացնել: Ասվածի վառ օրինակն էր ապրիլյան պատերազմը, որը թվում է, թե մեզ պետք է սովորեցրած լիներ օգտվել ճիշտ տեղեկատվական աղբյուրներից, սակայն այսօր դեռ կան մարդիկ, որոնք համացանցում տարածում են ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը կամ ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանությունները:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց տեսանյութ, որում հորդորեց հավատալ միայն պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել լուրեր ադրբեջանական կայքերից: Վստահաբար, հասարակությունը այս անգամ կկարողանա ճիշտ օգտվել տեղեկատվական աղբյուրներից՝ հաշվի առնելով նախկին դառը փորձը:

Տեղեկատվական դաշտի լարվածությունից բացի, այս օրերին առանցքային է թոթափել քաղաքական դաշտի լարվածությունը: Ցավալի է, որ այսօր կան պատգամավորներ և քաղաքական ուժեր, որոնք, անտեսելով սահմանային լարվածությունը և դրա անկանխատեսելի հետևանքները, շարունակում են բողոքի նոտա հղել  կառավարությանը և քաղաքական ակցիաներ իրականացնել:

Ֆեյսբուքյան գրառումներում կառավարությանը կամ վարչապետին մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն այս պահին հարկավոր է տարբեր խողովակների միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի շուրջ: Գաղտնիք չէ, որ քաղաքական անկայուն իրավիճակը և ներքին պառակտումները թշնամու համար պարարտ հող են ստեղծում նոր սադրանք դրսևորելու համար, ուստի ժամանակն է մի կողմ թողնել ներքին քաշքշուքները, համախմբվել կառավարության շուրջ և համարժեք պատասխան տալ նմանատիպ սադրանքներին:

Կարելի է փորձել գոնե որոշ ժամանակով անտեսել  քաղաքական նեղ շահերը, անձնական ամբիցիաները և արտակարգ դրության, համավարակի և սահմանային լարվածության պայմաններում համախմբվել, քանի որ հակառակ դեպքում կարող ենք շատ թանկ վճարել:

Նելլի Խաչատրյան

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան