

Երկու օր հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ էր: Երևանում համակարգչի առջև նստած ժամ առ ժամ տարատեսակ լուրեր ես ստանում, ու քեզ թվում է, որ հասնես, օրինակ, Մովսես գյուղ, այլ պատկերի պետք է ականատես լինես:
Երեկ երեկոյան հինգին արդեն Մովսես գյուղում էինք: Մեր այցելության պահին էլ կրակոցների ձայնը գյուղի տարբեր անկյուններից լսելի էր: Բայց մովսեսցիների համար դա արդեն սովորական երևույթ է:
Գյուղի հենց սկզբում մթերային փոքրիկ խանութ է, վրան փակված է հերոսների նկարները՝ Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի: Զրուցակցիս խանութպան Ղուկասն է, ով չի թողնում հարցեր ուղղեմ միանգամից սկսում է. «Մեր բանակը կատարում է իր առջև դրած խնդիրը, փառք ու պատիվ մեր բանակին»:
Գյուղամիջում նրան միանում են մովսեսցի կանայք: Կանանցից մեկը պատմում է, որ նման ինտեսիվ կրակահերթեր վաղուց չէր եղել: Նրանք բոլորն էլ կրակոցի ձայնից արդեն գիտեն, թե ինչ զենքով են կրակում:
«Տեսում եք, որ ոչ մեկի վերջն էլ չի, իրանց համար հանգիստ ման են գալիս:Մենք մեր տեղում ենք , ու գյուղից մի քայլ չենք հեռանա: Իմ տղան զինվորական է, հենց էս պահին էլ պոստն է պահում: Բանակից զորացրվեց ու գնաց դարձավ պայմանագրային զինծառայող»:
Ամբողջական հոդվածը՝ armradio.am
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…