Գլխավոր

Ինչո՞ւ էին ռուսական ուղղաթիռները հերթապահություն իրականացնում հայ-թուրքական սահմանին

 

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող աննախադեպ լարվածության պայմաններում  երրորդ կողմից հնչող հայտարարությունները կարող են առավել սրել իրավիճակը, հատկապես, երբ դրանք ոչ թե խաղաղության կոչեր են, այլ բացահայտ ռազմական աջակցություն հակամարտող կողմերից որևէ մեկին:

Կոնֆլիկտի սրման առաջին իսկ րոպեներից Թուրքիան իր բացահայտ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ նշելով, որ նրանք պատրաստ են անգամ իրենց կյանքը տալ հայերի դեմ պատերազմում: Ըստ էության, իրավիճակի սրման դեպքում մենք կարող ենք գործ ունենալ մասշտաբային և կործանիչ գործողությունների հետ: Գաղտնիք չէ, որ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը տասնամյակներ շարունակ մրցում են տարածաշրջանում գերտերություն և եղանակ թելադրող երկիր դառնալու հարցում:

Եթե Թուրքիան ռազմական ճանապարհով փորձի որևէ ուղղակի կամ անուղղակի ձևով միջամտել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին, ապա դրան  հնարավոր է խառնվի մեր հարավային հարևան Իրանը և ՀՀ –ում ռազմաբազա ունեցող և հայ–թուրքական սահմանը լիարժեք վերահսկող Ռուսաստանը:

Նման  դեպքում Հայաստանը վտանգ ունի դառնալու տարածաշրջանում լարված իրադարձությունների թատերաբեմ: Բնականաբար, այս սցենարը ձեռնտու չի լինի ոչ մի կողմի համար, ուստի ռուսական ռազմաօդային ուժերի թռիչքը հայ-թուրքական սահմանին յուրատեսակ մեսիջ էր Թուրքիային, և հիշեցում, որ սահմանին տիրող ցանկացած սադրանքի դեպքում Ռուսաստանը կկատարի պայմանագրով սահմանված պաշտպանություն:

Անդրադառնալով այն թեզին, թե Հայաստանը չի կարողանա գոյատևել առանց ռուսական ռազմաբազայի առկայության, կարող ենք նշել, որ բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ իրականում հակառակն է, և Հայաստանն է հարկավոր Ռուսաստանին՝ տարածաշրջանում իր ռազմական ներկայացվածությունը ապահովելու և Թուրքիայի պանթուրքիստական պետություն ստեղծելու նկրտումները զսպելու համար, ուստի ռուսական զորքերը հարկ եղած դեպքում հայկական սահմանը կպաշտպանեն ոչ թե մեր, այլ իրենց իսկ անվտանգության համար:

Նելլի Խաչատրյան

 

editors

Recent Posts

Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը

Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստը։ Հայաստանը…

43 seconds ago

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը աշխատանքային այց է կատարել Վրաստան

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է…

8 mins ago

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհուրդը Երևանում նիստ կանցկացնի

Այսօր Երեւանում կկայանա ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը։ Երեկ երեկոյան Երևան…

10 mins ago

Կալիֆոռնիայի նահանգապետը ցանկանում է այցելել Հայաստան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մեխիկոյում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։ «Մեխիկոյում հանդիպեցինք և…

15 mins ago

Միրզոյանը հանդիպել է Մավրիտանիայի արտգործնախարարի հետ

Հոկտեմբերի 3-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության…

22 mins ago

Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում

Հոկտեմբերի 3-ին ժամը 20-ին «Արարատի» Բ/Կ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հայտնել են, որ «ձախ սրունքի հրազենային…

32 mins ago