Գլխավոր

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. Ամուլսարի խնդրի պատասխանատուները

Ամուլսարի շուրջ տեղի ունեցողն անհանգստության նոր ալիք է բարձրացել, հատկապես համացանցային տիրույթում բուռն քննարկումներ են ծավալվում։ Խնդրի շուրջ հետաքրքիր փաստեր և ժամանակագրություն է ներկայացրել Facebook-յան օգտատեր Դավիթ Աթայանը՝ մատնանշելով այն պատասխանատուներին, որոնք ապահովեցին Լիդիան Արմենիայի աշխատանքների շարունակականությունն Ամուլսարում։

Այսպիսով՝ 2006 թվականի հետախուզական աշխատանքների համար թույլտվությունը տրվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այդ շրջանում Վարդան Այվազյանը գլխավորում էր ՀՀ բնապահպանության նախարարությունը, և վերջինիս կողմից հաստատվել է հետախուզական աշխատանքների թույլտվությունը։

Արդեն 2009 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, Լիդիանը ստացել է շահագործման թույլտվություն և տարածքն ընդլայնելու իրավունք, իսկ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը (նույն ինքը՝ բուլկի Արամը, ում հետ կապված է աղմկահարույց կոռուպցիոն գործարքը) հաստատել է այդ փաստաթուղթը։

2012 թվականին Լիդիանը ստացել է երկրորդ թույլտվությունը որոշ վերապահումներով՝ Ամուլսարի հանքավայրը շահագործելու համար։

2013-2014 թվականներին գնդեվազցիները 200 ստորագրությամբ դիմել են Միջազգային ֆինանսական կորպորացիայի օմբուցմենի գրասենյակ և պատասխան են ստացել 2017-ին։ Պետք է նկատել՝ Ջերմուկ քաղաքի ու Ջերմուկ բրենդի վրա միջազգային ստանդարտների խախտման տնտեսական ռիսկերը գնահատված չեն։

2015 թվականին Գնդեվազի բնակիչները և երկու բնապահպանական հասարակական կազմակերպություններ դատի են տվել Կառավարությանը։ 2016 թվականին Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, գաղտնի, առանց հանրային քննարկումներ անցկացնելու, հաստատել է Լիդիան Արմենիայի կողմից երեք անգամ փոխված սարի շահագործման ծրագիրը։

2017 թվականին նախարար Արծվիկ Մինասյանը հաստատել է Ջերմուկ ազգային պարկի ծխրագիրը առանց Ամուլսարի։

2018 թվականին Կարեն Կարապետյանի օգնական Էրիկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար, ով մինչ օրս լռում է այսքան աղմուկ բարձրացրած խնդրի կոռուպցիոն ողջ մեխանիզմների մասին և որևէ դիրքորոշում չհայտնեց Ամուլսար գնացող ճանապարհը փակած մարդկանց գործողությունների և պահանջի վերաբերյալ։

2019 թվականին հարուցվեց քրեական գործ։ ԷԼԱՐԴԻ ուսումնասիրության համաձայն բացահայտվեց, որ Լիդիանի փաստաթղթերն ամբողջական չեն։ Նաև պարզվեց, որ քննիչ Իվանյանը նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբոր տղան է։ 2020 թվականին քրեական գործը դեռ քննության փուլում է, իսկ ՎԶԵԲ-ը գրանցեց ջերմուկցիների բողոքը։

Քրիստինե Հովսեփյան

editors

Recent Posts

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

2 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

2 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

3 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

3 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

3 hours ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

3 hours ago