Գլխավոր

Ելակ ուտող տղերքը ամեն օր ապացուցում են իրենց հզորությունը

 

Մինչ Հայաստանը մեծածավալ պայքար է մղում երկու ճակատով՝ ռազմական և դիվանագիտական, երրորդ ճակատն է ձևավորվում երկրի ներսում։ 5-րդ շարասյան օրավարձու հրոսակախմբերը փորձում են նսեմացնել իրողության արժեքը՝ թիրախավորելով օրվա իշխանություններին, վարչապետին ու նրա ընտանիքը։

«Դասալիքների իշխանությո՛ւն, արյունը դիվիդենտի վերածելը շանտղություն է»,– պատեպատ է խփվում ժամանակավոր պարապուրդի մատնված Վահե Եփրիկյանը։

«Չփորձեք բանակից փախած ձեր սորոսական խելքով մեր փառապանծ զինվորականների ռազմական հաջողությունները վերագրել այս իշխանություններին»,- խռպոտվել է «Սորոսին մարտահրավեր նետած» Ռոբերտ Մելքոնյանը։

 «Նիկո՛լ, իրավունք ունե՞նք կապ տեսնելու որդուդ զորացրման և այս հարձակման միջև», պատերազմի վերսկսման պատճառներն է փնտրում ադրբեջանական լրատվամիջոցների նորահայտ աստղ, բամբասանքը փեշակ սարքած Մարգարիտ Եսայանը։

«Զուգահեռներ մի անցկացրեք քառօրյայի և տավուշյան մարտերի միջև»,- փորձում են լռեցնել ժողովրդին հանրապետականները։

Ու էստեղ միայն ցանկություն է առաջանում ասելու՝  զուգահեռներ չենք էլ տանում, տարբերություններն ակնհայտ են, քանի որ դուք ասում եք՝ ելակ ուտող զինվորը չի կարող կռվել, ասում եք՝ «տռուսիկ-մայկայով» չի որոշվում զինվորի մարտունակությունը, ասում եք՝ 80-ականների զենքերով էլ կարելի է կռվել ու հաղթել՝ հարյուրավոր զոհերի գնով, ասում եք՝  կեցցե՛ մեր բանակը, բայց գողանում էիք զինվորի հացը։

Դուք մի բան էլ եք  ասում եք՝ մարտում ընկած զինվորները հերոսանում են, իսկ մենք ասում ենք՝ մեզ 18-ամյա հերոսներ պետք չեն, վշտից կորացած հայրեր ու որդու կորուստը սգացող մայրեր պետք չեն։

Տիկնա՛յք ու պարոնա՛յք, զուգահեռներ մենք չենք էլ փնտրում մի պարզ պատճառով՝ օրվա իշխանությունները խաղաղություն են քարոզել, բայց զինել են բանակը, արժանապատիվ և մարդավայել պայմաններում ծառայելու հնարավորություն են ընձեռել մեր զավակներին ու հենց էտ «ելակ ուտող» տղերքը ամեն օր ապացուցում են իրենց հզորությունը։

Ասածս ի՞նչ է՝ մի՛ աղտոտեք համացանցը, մեկ է՝ ամեն ինչ տեսնող ու հիշող ժողովուրդն ասում է՝ չոր կեղտը փեշին չի կպնում։

Քրիստինե Հովսեփյան

 

editors

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

7 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

8 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

8 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

9 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

9 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

9 hours ago