Գլխավոր

Ինչի՞ կարող է հանգեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը

 

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, Բաքվում օրեր առաջ տեղի ունեցող ցույցերը վկայում են Ադրբեջանում և Թուրքիայում տարվող հայատյացության մասին: Միջազգային հանրության հետ շանտաժի լեզվով խոսող Թուրքիան և Ադրբեջանը  շարունակում են իրենց երկրների ներսում հայատյաց քաղաքականություն վարել՝ ներկայացնելով կեղծ պատմական տեղեկություններ իրենց բնակչությանը և աշխարհին:

Վերջերս Ադրբեջանի գիտական հանրությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ չի աջակցի գիտության զարգացմանը աշխարհում, եթե միջազգային հեղինակավոր կառույցները չընդունեն իր տարածքային ամբողջականությունը Արցախի և յոթ հարակից տարածքների հետ:

Պատմական հայտնի և ակնհայտ փաստերի խեղաթյուրումը Ադրբեջանի կողմից ծիծաղ է առաջացնում նույնիսկ միջազգային հանրության մոտ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշում է, որ Երևանը իրենց պատմական տարածքն է: Ադրբեջանի իշխանությունները չեն հասկանում, որ նման հայտարարություններ անելով աշխարհը ևս մեկ անգամ տեսնում է, որ իրենց ներկայացրած փաստարկները իրականության հետ որևէ աղերս չունեն:

Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր Հայաստանին մեղադրել է Հարավային Կովկասում խաղաղությունը խաթարելու մեջ՝ մոռանալով վերջին օրերին «Սուրբ Սոֆիան» մզկիթ վերածելու իր գործողության մասին:  Այսօր մեր կողքին Ադրբեջանում և Թուրքիայում մեծանում է սերունդ, որը պատրաստ է քնած հային կացնով խփողին ազգային հերոս սարքել, որը պատրաստ է աղավաղել պատմական ակնհայտ փաստեր, որը համարում է, որ իրենց ծանր սոցիալական վիճակը, երկրի գահավիժող տնտեսությունը հայերի պատճառով են:

Մի բան ակնհայտ է, որ նման սերունդ մեծացնելով Ադրբեջանի կառավարությունը հույս ունի շեղել իր քաղաքացիներին երկրում առկա իրական խնդիրներից՝ ժողովրդի աղքատության, իսկ ալիևյան կլանին՝ օրեցօր է՛լ ավելի  հարստանալու փաստից:

Նելլի Խաչատրյան
editors

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

6 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

6 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

6 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

7 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

7 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

7 hours ago