Գլխավոր

Թշնամին պատրաստ չէ երկխոսության, ուստի մենք պարտադրում ենք մեր օրակարգը

 

Տասնամյակներ ձգվող ընտանեկան-բռնապետական վարչակարգի կյանքը երկարաձգելու համար Իլհամ Ալիևը պատրաստ է պատերազմ հրահրել, թեպետ ակնհայտ է, որ շարքային ադրբեջանցին հոժարակամ չէ դառնալ թնդանոթի մսացու։ Ներքին քաղաքական խնդիրները կոծկելու համար բռնապետն նախընտրում է ոչ թե քաղաքակիրթ բանակցությունների, այլ պատերազմական ուղին՝ մղելով ռազմաքաղաքական ղեկավարությանը չհաշվարկված ակտիվ գործողությունների։

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի գրոհային խմբերի միջոցով վերսկսած կրակը, դիվերսիոն ձախողված փորձը և հայկական Մովսես և Այգեպար գյուղերի հրետակոծությունը լավագույնս վկայում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական երկխոսության և հակամարտության լուծման համար ընտրել է ռազմական գործողությունները։

Ակնհայտ է՝ պաշտոնական Բաքուն շարունակում է անտեսել միջազգային հանրության կողմից հնչող հրադադարի հորդորները և հող է նախապատրաստում լայնածավալ պատերազմ սանձազերծելու համար, ինչին նպաստում են Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կողմից պարբերաբար հնչող՝ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելուն ուղղված հայտարարությունները։

Այստեղ միայն մնում է նկատել՝ մենք խաղաղ էինք մեր լեռների պես, բայց, եթե թշնամին արյուն է տենչում, այլընտրանք չունենք, պարզապես գնում ենք «նոր պատերազմ, նոր տարածքներ» ձևաչափով, որտեղ մենք խոսում ենք հաղթողի դիրքերից և պարտադրում ենք մեր օրակարգը։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

9 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

10 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

10 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

12 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

12 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

13 hours ago