Categories: Գլխավոր

Բիզնեսը սկսել է կարոտել «կաշառք արագության դիմաց» մոդելին

Հեղափոխությունից հետո բիզնեսմիջավայրի մթնոլորտի փոփոխության ակնկալիքով և կառավարության հորդորները լսելով բազմաթիվ բիզնեսմեններ շտապեցին ներդրումներ կատարել Հայաստանում։ Նախկին բյուրոկրատական քաշքշուկների, փող վերցնելու և ցանկացած հարց փողով լուծելու արատավոր պրակտիկային պետք է փոխարինելու գար որակական այլ իրավիճակ։ Երևանի կենտրոնը ամենածանրաբեռնվածն է հյուրանոցներով, ռեստորաններով և սրճարաններով։ Այս ոլորտը ամենաշատն է ենթարկվում տարատեսակ ռեֆորմների, որոնցից ոչ մեկը ուղղված չէ կուտակված խնդիրներին համակարգային լուծում տալուն։ Երևանի քաղաքապետարանը և կենտրոնի թաղապետարանը մասնավորապես քաղաքացիների և բիզնեսի սպասարկման որակական այլ լուծում այդպես էլ չկարողացան առաջարկել։ Առերևույթ վերացավ նախկին՝ փողով հարց լուծելու պրակտիկան, որին չհաջորդեց խնդիրները և փաստաթղթային շրջանառությունը մաքսիմալ կարճ ժամկետներում կազմակերպելու և սպասարկելու նորամուծությունը։ Բիզնեսը սկսեց կարոտել «կաշառք արագության դիմաց» մոդելին։ Քաղաքապետարանը տարրական և ոչ մի հավելյալ ուսումնասիրություն չպահանջող թույլատվություններն ու փաստաթղթերը տրամադրում է տասերկուօրյա ժամկետում, ստուգայցերն անցկացնում զրկելու, քանդելու, պատժելու տրամաբանությամբ, քաղաքացիների սպասարկումը կազմակերպում անմարդկային պայմաններում, իրական խնդիրների լուծման անկարողությունը կապում նախկինների սխալների հետ։ Գերատեսչությունների մեջ քաղաքացուն «տշելու» սովորությունից չհրաժարվելը վաղը հստակ և ընդգծված գնահատական է ստանալու։ Ոչ մի օղակում այդքան շուտ չի ծնվում դժգոհության ալիքը որքան քաղաքացիների և բիզնեսի սպասարկման այդ օղակներում։ Կենտրոնի նոր թաղապետի նշանակումը մեծ հույս ներշնչեց սպասարկման ժամանակակից մշակույթի ձևավորման տեսանկյունից։ Բայց պարոն մնացականյանի թիմը կարծես թե շարժվում է այլ ուղղությամբ։ Կենտրոնի գովազդային վահանակների պոռնոգրաֆիկ տեսքի վրա ազդելու անկարողությունը, կցակառույցներից ոչ մի կերպ ազատվել չկարողանալու բարդույթը տեղական իշխանիկները փորձում են կոմպենսացնել նորերին մաքսիմալ «փակելով»։ Քաղաքացիների անանուն բողոքները հալած յուղի տեղ ընդունող քաղաքային իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ տնտեսվարող սուբյեկտը նաև հարկատու է, աշխատատեղ ստեղծող, և օրենքի բացերի հետևում թաքնվելու փոխարեն մտածեն և գտնեն մեխանիզմներ, անհիմն կամակորությունը խնդրից տարբերելու մոդելներ։ Հայաստանի Ռեստորատորների և Հոթելիերների Ասոցիացիա ՀԿ-ն այս ընթացքում ստացել է բազմաթիվ բողոքներ և շուտով հանդես կգա ոոլորտի խնդիրներին վերաբերող մասնագիտական վերլուծությամբ։
Հայաստանի Ռեստորատորների և Հոթելիերների Ասոցիացիա ՀԿ

editors

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

1 minute ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

17 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

18 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

21 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

21 hours ago