Uncategorized @hy

Թուրքիան ահաբեկիչներ է տեղափոխում Ադրբեջան

Վերջին տարիներին Թուրքիայի կողմից հնչող յուրաքանչյուր սպառնալիք պետք է շատ լուրջ ընդունել՝ «Ազատության» հետ զրույցում շեշտել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ «Թուրքիան իր զինված ուժերը պահում է երկրից դուրս տարբեր երկրներում՝ և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Աֆրիկայում։ Բացի դրանից, Թուրքիան ոչ միայն զինված ուժեր է ուղարկել երկրից դուրս, այլ նաև դրանք կիրառում է»,– ասում է Սաֆրաստյանը։ Ուստի Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքներին Հայաստանը շատ լուրջ պետք է վերաբերի։

Սաֆրաստյանը նշում է՝ կան տեղեկություններ առ այն, որ բացվել են հատուկ օֆիսներ, որտեղ ցուցակագրում են Ադրբեջան մեկնելու և մարտերում մասնակցելու ցանկություն ունեցող մարդկանց։ Հայտնի է, որ նրանք թուրքական կառավարությունից ամսեկան ստանալու են 2500-3500 դոլար աշխատավարձ։

Քրդական աղբյուրներից ստացված տեղեկությունները նույնպես արտացոլում են այն քաղաքականությունը, որ Թուրքիան վարում է Հարավային Կովկասում։ Հիմնական նպատակն է, օգնելով Ադրբեջանին, հնարավորություն տալ վերջինիս ուժեղացնել իր դիրքերը Հարավային Կովկասում որպես իր դաշնակցի՝ դրանով իսկ ամրապնդելով իր ներկայացվածությունը տարածաշրջանում։ Հրահրելով ադրբեջանական կողմի ագրեսիան՝ Թուրքիան ձգտում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, և այս ծրագրերը իրականացնելու համար Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան, որոնք ամենաիսկական սպանությունների մեջ մասնագիտացած ահաբեկիչներ են։

Հիշեցնենք, որ Թուրքիայից պարբերաբար հնչում են աջակցական հայտարարություններ ուղղված եղբայրական Ադրբեջանին, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանից ժամանած պատվիրակությունը և թուրքական ռազմական ղեկավարությունը համապարփակ քննարկումներ են ունեցել՝ համատեղ ուժերով հայ-ադրբեջանական սահմանին ծագած ռազմական գործողություններն ավարտին հասցնելու համար։

Թուրքիայի՝ տավուշյան զարգացումներում ներգրավվածության մասին խոսել է վարչապետ Փաշինյանը Ռուսատանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։ «Իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դեռ պետք է հասկանալ՝ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված»,- ասել է Փաշինյանը։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

13 hours ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

14 hours ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

14 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

15 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

15 hours ago

Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։…

15 hours ago