Հայաստան

Եկեղեցին արտահայտում է իր դիրքորոշումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը հանրային քննարկման դրված Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, որում մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով Հայոց Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայոց դպրոցի հիմնադրության, զարգացման և կայացման գործում, ինչպես և անխուսափելի պատասխանատվությունը սերունդներին ազգային, հոգևոր-բարոյական առաքինությունների ոգով ուսուցանելու և դաստիարակելու առաքելության մեջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես դրսևորում է նախաձեռնողականություն՝ առավելագույն նպաստ բերելու Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը։ Այս առումով Եկեղեցին ողջունում է հայրենի իշխանությունների յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված հանրակրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը»։

Նշվում է, որ Եկեղեցի-Պետություն հարաբերությունները կանոնակարգելու և առկա հարցերը կարգավորելու նպատակով 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ 5 թեմատիկ ենթախմբերով, որոնցից մեկը կրթական հարցերով աշխատանքային ենթախումբն է։ Սակայն առ այսօր պետական պատկան մարմինների կողմից կրթական ենթախմբի կազմը ձևավորված չլինելու  պատճառով, հնարավոր չի եղել հանդիպումներ և քննարկումներ ունենալ։

Օրեր առաջ շրջանառության մեջ դրված Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծի մշակման գործընթացին Եկեղեցին այդպես էլ չհրավիրվեց մասնակցելու։ Այդուհանդերձ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը արձանագրում է, որ նախագծի շարադրանքում շոշափելիորեն չի երևում, թե միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտների համար սահմանված որակական պահանջները որքանով են համարժեք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորաբար՝ մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգության ապահովման, ազգային արժեքների և ինքնության անխաթար պահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին։

Կրթական հարցերով ենթախմբի համոզումն է, որ հայագիտությունը պետք է ճանաչվի որպես հանրակրթության գերակա ուղղություն։ Սահմանված վերջնարդյունքներում գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները և դրանք ճանաչելու և հարգելու վերաբերյալ պահանջները։

Նախագծում ուղղակիորեն բացակայում է բարոյագիտության ուսուցման վերաբերյալ որևէ ակնարկ։ Հայոց Եկեղեցին հիշատակված է զուտ հարևանցիորեն՝ արձանագրված լինելով միայն մեկ անգամ։ Այսպիսի մոտեցումը համահունչ չէ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված սահմանադրական կարգավիճակին։

Փաստաթղթում իսպառ բացակայում է «քրիստոնեություն» բառը և երեխաներին մատուցվելու են գիտելիքներ «Հայաստանի կրոնի» մասին։

Անհանգստացնող է նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին պարտադիր պետական բաղադրիչի, դուրս բերումը և հայրենագիտական այլ առարկաների մեջ տարրալուծելու մոտեցումը։ Նախագիծը չպետք է հակասեր ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքին, որի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» ինքնուրույն դասավանդվող պարտադիր առարկա է և Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու  «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը։

Հիշեցնենք, որ թեմայի շուրջ Թիվ1 Ստուդիայում զրուցել էինք «Պատմություն» առարկայախմբի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի հետ:

editors

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում…

10 hours ago

«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆ

«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանի…

10 hours ago

ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

Էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է փոխարինել Ուկրաինայով մատակարարվող…

10 hours ago

Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ…

10 hours ago

Խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է…

11 hours ago

Նիգերիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի

Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝…

11 hours ago