Աշխարհ

ԱՄՆ-ն առգրավել է Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35 կործանիչները

Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35A Lightning II 5-րդ սերնդի կործանիչները փոխանցվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հաշվեկշռին։

Այս մասին փոխանցում է ermenihaber-ը։ Նշվում է, որ դեռևս նախորդ շաբաթ ԱՄՆ Սենատի համապատասխան հանձնաժողովը երկրի ռազմաօդային ուժերին նշված կործանիչները մոդիֆիկացիայի ենթարկելու թույլտվություն էր տվել։ Այս շաբաթ կործանիչներն արտադրող ամերիկյան «Lockheed Martin» ընկերությունը, կործանիչների վրա արված գրությունները փոխարինելով նոր գրություններով, հանձնել է ԱՄՆ-ի ԶՈւ-ին։

Նախորդ շաբաթ էլ արտադրող ընկերությունը F-35 ռազմական ինքնաթիռների արտադրության համար բացված ինտերնետային կայքի «միջազգային մասնակիցներ» բաժնից հեռացրել էր Թուրքիայի անունը։

Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծը համատեղ իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ մեկ տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով, Վաշինգտոնի նախաձեռնությամբ, կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին։

editors

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում…

12 hours ago

«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆ

«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանի…

12 hours ago

ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

Էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է փոխարինել Ուկրաինայով մատակարարվող…

12 hours ago

Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ…

12 hours ago

Խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է…

12 hours ago

Նիգերիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի

Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝…

12 hours ago