Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլօղլուն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասի անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարում:
Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, այսպես կոչված, աշխատանքային նախաճաշի ձևաչափով: