Գլխավոր
22.07.2020

Քեոսայանը ստանձնել  է «պատվախնդիր» ամուսնու դերը

Քեոսայանը ստանձնել  է «պատվախնդիր» ամուսնու դերը

Տիգրան Քեոսայանը հակադարձել է Մարգարիտա Սիմոնյանի քննադատներին և ստանձնել պատվախնդիր ամուսնու դերը մի քիչ ուշացած, մի քիչ էլ անհամոզիչ։ Ավելի ճիշտ՝ որպես «հայտնի հայ» ստորագրել է կնոջ հայտարարության տակ՝ փորձելով պահպանել «իսկական» տղամարդու արժանապատվության վերջին փշուրները։

Ակնհայտ է՝ Սիմոնյան-Քեոսայան ամուսնական զույգը, որ միշտ էլ տիրապետել է գրելու ունակությունը թանկով ծախելու արվեստին, սպասում էր հասարակության բացասական արձագանքներին, բայց պատրաստ չէր լողալ քննադատությունների ցեխաջրում, որ ամենաբարեկիրթ մտավորականների կողմից անգամ հնչեց հայհոյախառն և ստիպեց մոռանալ քաղաքակրթության բոլոր սահմանները։

«Ոմանք հայհոյում են ինձ՝ տաղանդի տարբեր մակարդակների դրսևորմամբ, պահանջում են ծեծի ենթարկել կնոջս, շուտ փոխել նրա ազգանունը, նույնիսկ այդ ապուշության օգտին ստորագրահավաք են սկսել ինչ-որ կայքում»,- թվիթերյան իր էջում բողոքել է վիրավորված ամուսինը։

Հատկանշական է, որ «ազնիվ» լրագրողուհու գրչի զոհ դարձած Քեոսայանը վերջինիս դիրքորոշումը արդարացնելու համար մատնանշում է նրա կին լինելու հանգամանքը՝  մեղադրելով հայ տղամարդկանց Մարգարիտային կոպիտ տոնով պատասխանելու մեջ։ Թեպետ նշված տիկնոջ «դաժան և պատկերավոր» ձևակերպումներով և բարոյական բոլոր նորմերից զուրկ հայտարարությունները կարդալիս դժվար է հիշել կանացի հմայքների և նրբանկատության մասին։

Զավեշտալի է, որ Քեոսայանը խոսում է քննադատների տաղանդի տարբեր մակարդակների դրսևորման մասին, բայց կնոջ ուղերձի պաշտպանության համար չի կարողացել դուրս գալ միջակ շոումենի իր բնույթից և դիմել է ամենաէժանագին մանիպուլյացիաների, որոնցով առատ է այսօր համացանցն ու դեղին մամուլը՝ չեն անտեսվել գույնզգույն-երիտասարդ սորոսականները, զոմբիները, կանխատեսվել է «ռուսի աջը չպաչող» հայի մոտալուտ կործանումը։

«Փաշինյանի գիծը՝ ուղղված հայ ազգի՝ որպես մեկ միասնական արյունատար համակարգի ոչնչացմանը, ազգային ինքնության և աշխարհում միակ իրական դաշնակցի կորուստը հանգեցրել են բուն հանրապետության գոյության շոշափելի սպառնալիքին»,– գուժում է ռուսահպատակը։

Այլևս իրողություն է՝ շատ է ցավացրել ոմանց Հայաստանի դրսևորած ինքնիշխանությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու ունակությունը, թշնամուն մեն-մենակ առճակատվելու և պատվով հաղթահարելու կարողությունը։ Ամուսնական զույգի շուրթերով փորձ է արվում Հայաստանը բերել հնազանդության դաշտ՝ սպառնալով «աշխարհում միակ իրական դաշնակցի կորստով»։

Ցավոք, անհայրենիք պատեհապաշտները, ստանձնած դերը «փայլուն» կատարելու համար, պատրաստ են շատ հեռուն գնալ՝  առանձնացնել «Հայոց ուժեղ բանակն» ու Փաշինյանի վարչախումբը՝ ձգտելով սեպ խրել ռազմաքաղաքական ուժերի և կառավարության միջև, հրահրել հակասական տրամադրություններ հասարակության շրջանում՝ բավարարելով պատվիրատուի այսրոպեական պահանջները․․․

Այս ամենում հուսադրող է միայն մի բան՝ լրագրողական զույգը ընտրել  է բոլոր ժամանակներում բոլոր դավաճաններին բնորոշող ակնառու գործելաոճ, որը չի էլ թաքցնում վերջինների ծախու էությունը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է