Գլխավոր

Դավանում են «պուտինիզմ»՝ բացառելով ժողովրդավարությունը

 

«Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի համացանցային ուղերձը, ապա նաև նրա ամուսնու՝ ռեժիսոր, դերասան Տիգրան Քեոսայանի՝ կնոջը սատարող թվիթերյան գրառումը ուղիղ մեղադրանքներ էին ՀՀ իշխանություններին, վարչապետ Փաշինյանին, որ «ի վիճակի չէ կառուցողական երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ»։ Վերանալով էմոցիոնալ հակադարձումներից՝ ցանկություն է առաջանում հստակեցնել ասվածի տակ եղածը։

Դիցուք՝ կրեմլյան քարոզչամեքենայի հայտնի դեմքերը դեմ են ժողովրդի ազատ կամարտահայտության  և իրավական պետություններին հարիր ընտրությունների արդյունքում ընտրված իշխանություններին (որը կարող է նաև չընտրվել հաջորդ ընտրություններում), և ներկայացնում են պուտինյան Ռուսաստանի շահերը։ Ասել կուզի՝ դավանում և քարոզում են պուտինիզմ՝ բացառելով ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը։

Ի դեպ՝ «պուտինիզմ» տերմինը վաղուց է շրջանառվում ռուսական իրականության մեջ և բացատրվում է որպես մեկ անձի իշխանություն, երբ ոտնահարվում են դեմոկրատական բոլոր նորմերը, և ավելի ցայտուն են դառնում ավտորիտար նկրտումները։ Երբ ամենօրյա ռեժիմում հասարակությանը ներշնչում են, որ Վլադիմիր Պուտինին արժանի փոխարինող չկա և, նրա հեռանալով, Ռուսաստանը կկորցնի իր տեղն ու դերակատարությունն աշխարհի հզորագույնների շարքում։

Ու պուտինիզմի քարոզի տակ Ռուսաստանում ծաղկում է․

  • կոռուպցիան՝ պաշտոնական տվյալներով կոռուպցիոն գործարքների մեջ է ներքաշված կառավարությունը, իրավապահ մարմինները, զինված ուժերը, առողջապահական համակարգը, կրթությունն ու գիտությունը,
  • բեսպրեդելը, որի վկայությունն են խաղաղ հանրահավաքների ժամանակ մասնակիցների պարբերաբար խոշտանգումները, 2019 թվականի ընտրական գործընթացներում ընդդիմության թեկնածուների իրավունքների ոտնահարումը, բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ձերբակալությունները,
  • լրատվամիջոցների տոտալ վերահսկողությունն ու ազատ խոսքի իսպառ վերացումը, (հիշենք թմրանյութերի շրջանառության մեջ մեղադրվող հետաքննող լրագրող Իվան Գոլունովի ձերբակալումը)։

Մեկ անձի պաշտամունքը կուլմինացիային հասավ կամ օրինականացվեց սույն թվականի հուլիսի 1-ին՝ Սահմանադրության փոփոխություններով, որով զրոյացվեցին նախագահ Պուտինի կառվարման նախորդ տարիները՝ ապահովելով «ցարի հարատևությունը»։ Սահմանադրությամբ այլևս ամրագրվեց, որ ուժային նախարարները ուղղակի ենթարկվում են նախագահին, ավելին՝ նա հնարավորություն է ստանում Դաշնային խորհրդին առաջարկել պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի և Գերագույն դատարանի դատավորներին։ Սահմանադրության մեջ ներառվեց նաև հետևյալ դրույթը՝ միջազգային պայմանագրերը և միջազգային կազմակերպությունների որոշումները Ռուսաստանի տարածքում կարող են կիրառվել, եթե չեն հակասում Ռուսաստանի Սահմանադրությանը։ Այսինքն՝ ՌԴ-ն մերժում է միջազգային ատյանների և ՄԻԵԴ-ի որոշումների կատարումը իր երկրի ներսում։

Փաստորեն՝ վերը նկարագրված հայրենիքի ջատագով Սիմոնյան-Քեոսայան զույգը Հայաստանի «կործանվող ապագայի» մասին է անհանգստանում։ Պետք է ասել՝ գոհ ենք ու շատ զգացված, բայց 30 տարվա քրեաօլիգարխիկ համակարգը թոթափած ժողովուրդը նախընտրում է իր «ներքին գործերը» ինքնուրույն լուծել։

Քրիստինե Հովսեփյան

 

 

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

4 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

4 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago