Հայաստան

Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը

ՀՀ կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման շրջանակում նախատեսվում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը։

Միջոցառումից կարող են օգտվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք և ՀՀ տարածքում մինչև 3 տարի գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեությունը), որոնք.

– հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտ,

-աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,

– գործունեությունն առավելապես իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզերում,

-չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ)՝ նախկինում «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի շահառու։

Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները առցանց տարբերակով լրացնում են մասնակցության ՀԱՅՏԸ։ Ներկայացված հայտերի պարբերաբար ստուգումից հետո իրականացվում է մասնակցիների ընտրություն։ Ընտրության փուլը հաղթահարած մասնակիցները անցնում են թվային գիտելիքների թեստավորում, որին հաջորդում է  ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացը։

Անհրաժեշտության դեպքում, մինչ ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացը, մասնակիցներին առաջարկվում է մասնակցել թվային գիտելիքների բարելավմանն ուղղված դասընթացին։

Դասընթացին զուգահեռ մասնակիցները միաժամանակ կազմում և բարելավում են իրենց բիզնես մոդելները։

Ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացի բարեհաջող ավարտից հետո, իրենց բիզնես ծրագրերի իրականացման նպատակով, մասնակցիները կնքում են վարկային երաշխավորության պայմանագիր՝ արտոնյալ պայմաններով վարկավորման գործիքից օգտվելու համար։

Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկի պայմաններն են․

1) արժույթը` դրամ,

2) ժամկետը` առավելագույնը 60 ամիս,

3) վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար,

4) մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար,

5) վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7- 10%։

Մասնակցության հայտը լրացնել ԱՅՍՏԵՂ։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Ներդրումների աջակցման կենտրոն, հեռ․՝ 8105։ 

 

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago