Տարածաշրջան

Պուտինը և Էրդողանը պատրաստակամ են գործադրելու ջանքեր՝ տարածաշրջանային կայունության նպատակով

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։ Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածությունը սրելուն նպաստող ցանկացած գործողություն չթույլատրելու կարևորությունը։ Կողմերը կոնֆլիկտային իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու շահագրգռվածություն են հայտնել՝ միաժամանակ պատրաստակամ են կոորդինացնել ջանքերը տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկու երկրների նախագահներն ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը, հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերի վրա, այլընտրանք չունի։

Թիվ 1

Recent Posts

«Վարդանանց»-ի հրավերով Երևանում է ռևմատոլոգ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը

Ռևմատոլոգների VIII ազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնի ղեկավար Քսենոֆոն Բարալիակոսը։…

2 mins ago

ՀՀ-ն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» տանկերի ձեռքբերման հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից…

27 mins ago

ՌԴ-ն փոխում է ԱՄՆ-ում իր դեսպանին

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հաջողությամբ կատարել է իր առաքելությունը, այժմ հերթը մյուսինն է. հայտնել…

38 mins ago

Էրիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր…

47 mins ago

Պուտինը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ իր ծննդյան օրը, ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների…

57 mins ago

Անահիտ Ավանեսյանն այցելել է Տավուշ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Նա հանդիպում է ունեցել մարզպետ Հայկ…

1 hour ago