Հայաստան

Ում էլ առաջադրեին, խոսակցություններ լինելու էին

Փաստաբանական համայնքը միանշանակ չի ընդունել Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Վահրամ Ավետիսյանի առաջադրումը։ Բազմաթիվ իրավապաշտպաններ Ավետիսյանի թեկնածությունը համարում են աղմկահարույց՝ մատնանշելով վերջինիս հոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի կոռուպցիոն անցյալը, աշխատանքային գործունեության ընթացքում կայացրած ապօրինի վճիռները։

«Հարգելի իշխանություն, ի՞նչ երկընտրանքի առջև եք դուք կանգնեցնում այս մարդուն։ Եթե նա հեղափոխական, ժողովրդավարական արժեքների կրող է, ապա նա չի կարող չդատապարտել իր հորը, որի կուրացիայի ներքո է գտնվել Մարտի 1-ի դեպքերից հետո բազում քաղբանտարկյալների հարցը։ Եթե նա չդատապարտի իր հորը, ապա նա չի դավանում այն արժեքներին, որոնց, ըստ ձեր հայտարարությունների, դավանում եք դուք, որոնց դավանում եմ ես, որոնց դավանում է մեր ժողովրդի առողջ մեծ հատվածը։ Եթե նա դատապարտի իր հորը, ապա մենք ունենալու ենք մի նոր Սամվել կամ, մի ՀԿ-ի ներկայացուցչի խոսքով, Պավլիկ Մարոզով, որը ծախելու է իր մասնագիտական վերելքն ապահոված հորը»,- Facebook-յան իր էջում գրել է փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

«Տարիներ շարունակ Վահրամ Ավետիսյանը դատարանների գործունեության մասին որևէ դիրքորոշում չի հայտնել, որովհետև դատարանների նկատմամբ նա չի կարող ունենալ անկողմնակալ դիրքորոշում»,- «MediaLab»-ին տված հարցազրույցում ասել է իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը՝ նշելով, որ Ավետիսյանը ՍԴ-ում ունենալու է շահերի բախում և ոչ մի տարբերություն չկա՝ կլինի դա Հրայր Թովմասյանը, թե Վահրամ Ավետիսյանը։

Ավետիսյանի առաջադրմանը հրապարակային բողոքով են  արձագանքել քաղբանտարկյալները և մարտիմեկյան ոճրագործության զոհերի իրավահաջորդները, որին հաջորդեց կառավարության թեկնածուի հակադարձումը հայտարարության տեսքով։ «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»,- գրել է Ավետիսյանը՝ խնդրելով իր մտերիմներին չմասնակցել «ֆեյսբուքյան պատերազմներին»։

Նշենք՝ քննարկումներին դեռևս չեն արձագանքել իշխանական թևից, միայն երեկ՝ ասուլիսի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է անդրադարձել ծավալվող քննարկումներին՝ ընդգծելով, որ «ում էլ առաջադրեին, խոսակցություններ լինելու էին», իսկ  «կառավարությունն ազատ է առաջադրելու իր ցանկալի թեկնածուին»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

5 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

7 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

8 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

8 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

9 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

9 hours ago