Հայաստան

Նիկոլ Փաշինյանն РБК-ի հետ զրույցում արձագանքել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն РБК-ի հետ զրույցում արձագանքել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա

Սիմոնյանի գրառմանը «անշնորհակալ Հայաստանի» մասին: ՀՀ վարչապետն ընդգծել է՝ Հայաստանում ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ, իսկ Ռուսաստանը թշնամական երկիր համարող հասարակական կազմակերպությունները գործում են դեռ այն նախագահների ժամանակներից, ում հավատարմության հարցում ՌԴ-ում որևէ մեկը կասկածներ չի ունեցել:

Փաշինյանը նշել է, որ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը Հայաստանում կտրուկ բացասական արձագանք է ստացել:

«Հայաստանը դեռ չի ճանաչել ԼՂ անկախությունը: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ոչ»,- նշել է Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածք են:

Արձագանքելով Սիմոնյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման հետ կապված դժգոհություններին, Փաշինյանը նշել է, որ ոչ թե առանձին քաղաքական գործիչներն են ՌԴ դաշնակիցը, այլ ողջ հայ ժողովուրդը:

«Ռուսաստանում պետք է գիտակցեն, որ Հայաստանում ՌԴ դաշնակիցը Փաշինյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանը չեն, ՌԴ դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է: Դա շատ կարևոր նրբություն է»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ գործիչներ երկար ժամանակ իրենց ներկայացրել են որպես ՌԴ միակ դաշնակից, մինչդեռ ՌԴ գործընկերը հայ ժողովուրդն է:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

9 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

10 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

10 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

12 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

12 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

13 hours ago