

«Այն, ինչ այսօր կատարվում է դպրոցական կրթական համակարգում, ընդհանուր առմամբ, ես շատ դրական եմ գնահատում՝ ամբողջ աղմուկով հանդերձ՝ գռեհիկ կամ քաղաքավարի, դա շատ դրական եմ համարում, բայց կարծում եմ, որ այս գործընթացում կան մի շարք բաներ, որոնք հարցեր են առաջացնում, հենց այդ հարցերին կուզենամ անդրադառնալ»,-«Հայացք» մամուլի ակումբում ասաց բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը՝ անդրադառնալով գրականություն առարկայի չափորոշչին եւ գրականության ցանկին:
«Մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ կա լուրջ տատանում՝ մենք տատանվում ենք ազգային թերարժեքության եւ գերարժեքության միջեւ…Միշտ ասում ենք՝ դե մենք ինչ ժողովուրդ ենք, ինչ գրականություն, ինչ պատմություն ունենք եւ այլն, մյուս կողմից էլ կա այն գերարժեքությունը, որ ում արյան մեջ մի հայկական մազ ենք գտնում, հայտարարում ենք, որ համաշխարհային ազգ ենք, համաշխարհային առաքելություն ունենք…»,-ասաց Տիգրան Պասկեւիչյանը:
Մյուսը հարցն, ըստ նրա՝ նյութի ընտրությունն է. «Կան շատ մարդիկ, որ ասում են՝ էս ովքե՞ր են մտել ցուցակների մեջ, մյուսներն էլ ասում են՝ ինչու մենք չկանք այս ցուցակներում: Եթե խոսքը գնում է կամընտրականության մասին, ուրեմն ցանկում պետք է լինեին բոլորը՝ Վահրամ Մարտիրոսյանը, Հրաչյա Բեյլերյանը, Վիոլետ Գրիգորյանը…Տանյա Հովհաննիսյանին ընդհանրապես մոռացել են…
….
Չկա ցանկերում Վանո Սիրադեղյանը, եւ դա ամոթ է, եթե անգամ նա հետախուզման մեջ է, այդ հարցերը կապված են քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի հետ, ոչ թե գրող Վանո Սիրադեղյանի հետ…Վանո Սիրադեղյանի նման քանի՞ արձակագիր ունեք, որ նրան դուրս եք թողել…Նման կերպ վարվելը նույն սովետական մտայնության հետեւանք է…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…