Գլխավոր

Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ

«Ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես կուսակցության և հիմնադրամի ղեկավար, կանգնում եմ մեր երեխաների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին։ Դուք ճիշտ եք»,- ընդունելությունների քննություններից դուրս մնացած դիմորդներին է դիմում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոստանալով առաջիկա կուսակցական նիստում քննարկել վերջինների համար կրթաթոշակներ սահմանելու հարցը։

«Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը»,- ժամանակը զուր չի վատնում և պատերազմական իրավիճակում էլ փորձում է քաղաքական դիվիդենտներ հավաքել Վանեցյանը՝ մատնանշելով կառավարության բացթողումները։

«Անձնական շահի համար Սահմանադրության խախտումը պետականությանը հասցված մեծագույն վնասներից մեկն է և չի կարող անհետևանք լինել»,- ՍԴ գործընթացներում իր «հեղինակավոր» կարծիքն է արտահայտում նորաթուխ քաղաքական դելետանտը։

«Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան»,-  իրեն առաջին պլան բերած և գեներալ-մայորի կոչում շնորհած  վարչապետի կառավարման անփառունակ ավարտն է կանխագուշակում կուսակցապետը։

Չափորոշիչների և հայ գրականության մասին Արթուր Վանեցյանը դեռ չի խոսել, սպասում ենք… )))

Քաղաքական գործոն դառնալու անհույս ջանքեր է գործադրում ԱԱԾ նախկին ձախողված տնօրենը, ձեռի հետ էլ ինքնակրթվում է, ուրիշ կերպ չես ասի։  Ոչ վաղ անցյալում մի կիսատ նախադասություն հազիվ արտաբերող Վանեցյանը «լավաշ» ուղերձներով է հանդես գալիս, ճիշտ է դեռ միայն գրավոր, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Դե, ինչեր ասես որ չես անի վերևից իջնող առաջադրանքդ սերտելու համար, հրեն արդեն դաշնակիցներ էլ կան ի դեմս՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ըստ առկախված լուրերի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ էլ համագործակցության եզրեր են նշմարվում հորիզոնում։

«Օձը տաքացնողին է կծում»,- ասում է ժողովրդական իմաստությունը, որ հեղափոխական գլխապտույտ էֆորիայի տակ Վանեցյանին էլ «ժողովրդի մարդ» համարեց, ու հենց էտ «երկնքից ընկած» համընդհանուր համակրանքն էլ (որ մի օր կա, մի օր էլ չկա) վերջինիս ավելի վեր մագլցելու և ժամանակի մեջ ընդգրկվելու հույսեր ներշնչեց։

Պարզապես, պետք է նկատել, ետևում մնացած ճանապարհը վստահություն չի ներշնչում, որ մի թզաչափ երկրում հանրույթի ամենատես աչքից չես թաքցնի և «պատիվ ունեմ» սպայի արժանապատիվ երդումն էլ վաղուց չի օգնում։ Ցուցադրվող սրտացավությունը մի տեսակ կեղծ է, ու հայրենասիրությունը՝ բեմադրված, գաղափարական հենքը՝ սին։

 Ցավոք, Վանեցյանի հավատարիմ խորհրդատուները միայն ազդեցիկ տեքստեր են գրում, բայց անկեղծ չեն հուշում, որ ընտրված և՛ դաշնակիցները, և՛ դրսից հովանավորող ուժերը վաղուց մերժվել են և չեն ապահովի թռիչքի ցանկալի բարձրությունը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago