

Զարդերը տղամարդու զգեստապահարանի վիճելի բաղադրիչներից են: Չնայած ժամանակակից նորաձևությունը սիրում է էքսպերիմենտներ և ատում է սահմանափակումները, հետխորհրդային տարածքում շատ քիչ տղամարդիկ են մտածում ձեռնաշղթա կամ կախազարդ գնելու մասին: Շատերը երկմտում են ․ կրել թե չկրել, ու բավարարվում են ամուսնական մատանիով։ Ի վերջո, մարդը սոցիալական էակ է, նրա համար հասարակության մեջ ինտեգրվելը կարևոր է: Եկեք մեր ռազմավարությունը անվանենք «բրուտալ համեստություն»։ Սա այն է, երբ հատուկ առիթներին մենք կարող ենք մի փոքր ավելի մոդայիկ երևալ:
Գեղեցիկ իր կրելու մարդկային պարզ ցանկությունը բախվում է տարատեսակ ասոցացումների խիտ ամպի հետ։ Որոշ մարդկանց թերի զարգացած գիտակցությունում դրանց տրվում են ամենատարբեր պիտակավորումներ՝ «ցուցամոլ»-ից մինչև «գնչու»։
21-րդ դարում թևնոցները, մատանիները, կախազարդերն այլևս հանդես են գալիս ոչ միայն որպես արտաքին ատրիբուտներ ու սոցիալական ցուցիչներ: Հիմա նրանք պատմություն են պատմում: Որպես կանոն, տղամարդիկ ամենաշատը հարցեր են տալիս ցանկացած նկատելի զարդի իմաստի ու նշանակության մասին։ Լավ նորությունն այն է, որ պերճախոսությունն այսօր հեշտությամբ արդարացվում է: Դրանից հետևում է ամենակարևոր կանոնը. պատրաստ եղեք խոսել ձեր զարդերի մասին: Գործնական հանդիպման ժամանակ գործընկերոջ ուշադրությունը գրավե՞ց ձեր ձեռնաշղթան, նա ցուցաբերեց հետաքրքրություն ու հարցրե՞ց դրա մասին։ Եթե գեղեցիկ պատասխան ունեք պատրաստած, համարեք, որ սա ամենաճիշտ ժամանակն է այն պատմելու համար: Հայտնի արտահայտություն կա «սպիերը գեղեցկացնում են տղամարդուն»․ լրիվ նույն սկզբունքն է։ Չէ որ կռվի ժամանակ ստացած յուրաքանչյուր սպիի հետևում թաքնված է անսահման հաղթանակի ու պարտության պատմություն։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…