Հայաստան

UCOM-ը 105 մլն դրամ փոխհատուցում կտրամադրի կապի խափանման համար

Ucom ընկերությունը նախատեսում է ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրել ֆիքսված կապի իր բաժանորդներին հուլիս ամսվա ընթացքում տեղի ունեցած կապի խափանման համար։

Ucom-ի թիմի գնահատմամբ կապի խափանման արդյունքում մեր բաժանորդներին պատճառված անհարմարությունները դժվար է չափել գումարով։ Գնահատելով Ucom-ի բոլոր բաժանորդների համբերատարությունը՝ Ucom-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում բարդ ժամանակահատվածում շատ կարևոր ու անգնահատելի աջակցության համար։

Հաշվի առնելով, որ Ucom-ի հազարավոր բաժանորդներ կցանկանային խուսափել տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած սթրեսից և գուցե փոքր կհամարեն անհատական սահմանաչափերը (ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր բաժանորդին ըստ սակագնային պլանի կարող է տրամադրվել 500-ից 2000 ՀՀ դրամ), ընկերության անձնակազմը 105 մլն ՀՀ դրամի տնօրինման վերաբերյալ մի առաջարկ ունի։ Այդ առաջարկին ընթացք տալու կամ չտալու վերաբերյալ որոշումը կկայացվի՝ Ucom-ի բաժանորդների անվճար SMS-քվեարկության և զանգերի արդյունքների հիման վրա։ 1004 կարճ համարից բաժանորդները հարց կստանան՝ արդյոք ցանկանում են, որ 105 մլն ՀՀ դրամն ամբողջապես տրամադրվի բաժանորդներին (յուրաքանչյուրին՝ 500-2000 դրամ ըստ սակագնային պլանի), թե այդ գումարը նպատակահարմար են գտնում Ucom-ի բոլոր բաժանորդների անունից փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով հիմնադրամի գործունեության ուղղությունը և արդիականությունը։

Վերջնական որոշման վերաբերյալ Ucom-ը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

7 hours ago