Հայաստան

Որտե՞ղ է թաքնված ճշմարտությունը

Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվում, այս անգամ էլ «Լիդիան Արմենիան» է տեղեկացնում, որ դատական հայցադիմումներ է ներկայացնելու քաղաքացիներ Լևոն Գալստյանի և Աննա Շահնազարյանի դեմ՝ պահանջելով հերքել հուլիսի 27-ին և հուլիսի 30-ին հնչեցված զրպարտությունը «Լիդիան Արմենիայի» հասցեին։

«Լիդիանը» հիշեցնում է, որ տարիներ շարունակ դրսևորել է բացառիկ հանդուրժողականություն՝ երբևէ չդիմելով դատական լուծման ու փորձելով կեղծիքին հակադարձել փաստերով։ Սակայն վերջին տարիների զարգացումները հիմք են տալիս կարծելու, որ «Լիդիան»-ի դեմ պայքարողները, ծառայում են ինչ-ինչ մարդկանց ու կազմակերպությունների՝ տարածելով տարաբնույթ կեղծիքներ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերը նշված երկու անձնավորությունը տարբեր ձևակերպումներով «Լիդիան»-ին մեղադրել են քաղաքական ուժերին կաշառելու փորձի, կոռուպցիայի մեջ։ Այս զրպարտության համար պահանջելու են հերքում և գործարար համբավի արատավորման համար վնասի փոխհատուցում։

Դիցուք՝ պարբերաբար ուշագրավ հայտարարություններ է տարածում «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ակտիվիստ, բնապահպան Լևոն Գալստյանի հետ համատեղ։ Դրանցից մեկում նշվում է, որ «Լիդիանն» այլևս բրիտանական ընկերություն չէ, այլ՝ կանադական։ Պարզվում է, որ ամիսներ տևած իրավական քաշքշուկներից հետո՝ ընկերությունն անցել է երեք գլխավոր պարտատերերին, որոնք ներդրումային ֆոնդեր են։

Նշվում է, որ նոր տերերի հիմնական առաջադրանքներն են՝ հանրային կարծիքը փոխել իրենց օգտին, վերացնել դիմադրության գլխավոր օճախը Ջերմուկ համայնքում, և այս առաջադրանքների կատարման արդյունքում հնարավորություններ ստեղծել ներդրումային արբիտրաժի միջոցով գումար աշխատելու համար։ Վերը նշված կետերը հաջողելու հիմնական քայլերից են համարվում՝ Ջերմուկում և Գնդեվազում սադրանքներ հրահրելը, Ամուլսարում աշխատանքներ անելու պատրանք ստեղծելը, կարևորվում են տեղեկատվական գրոհները և քաղաքական պայմանավորվածությունների ձեռք բերումը (ահա դատական հայցադիմումներ ներկայացնելու պատճառը)։ Նկատենք, որ օրեր առաջ կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող «Լիդիան»-ի նախկին աշխատակիցներին էլ բնապահպանները դիտարկում են ընկերության կողմից մեդիա արշավներ կազմակերպելու համատեքստում։

Ամուլսարի պահապանները նախազգուշացնում են, որ «Լիդիան»-ի նոր տերերի որդեգրած ստրատեգիան բռնություններ հրահրելն է, ուստի զգոնության կոչ են անում «Ջերմուկի ու Գնդեվազի անձնազոհ բնակիչներին» մնալ խաղաղ, քանի որ «նրանց նկատմամբ բռունցք, մահակ կամ զենք բարձրացնողները վաղուց պարտված են»։

Ակնհայտ է՝ կողմերը վճռական են տրամադրված և մնում է հուսալ, որ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը վերջապես կհանգուցալուծի թնջուկը՝ կարևորելով հանրային շահը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

16 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

16 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

17 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

17 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

17 hours ago