

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսում, խոսելով Մաշտոցի պուրակում կատարվող աշխատանքների մասին, ասաց, որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ինքը մինչ քաղաքապետ դառնալն էլ պայքարել է պուրակի համար։
«Այնտեղ կար մի սրճարան, որ միշտ կար, որն ուներ կադաստրոն գրանցված 277 քմ որպես սեփականություն, որն անձեռնմխելի է և 17 քմ, որպես սեփականություն, կադաստրում էլի գրանցված, որպես տաղավար և դա իր սեփականնությունն է ընդմիշտ և մենք ոչ մի բան չենք կարող անել դրա հետ»,-ասաց քաղաքապետը։
Մարությանը նշեց նաև, որ 2018 թվականի մայիսի 16-ին, Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվել է մի որոշում, որով մինչ այդ մոտ 386 քմ վարձակալությունը դարձել է 1048 քմ վարձակալություն և այդ վաձակալության հողի մեջ ֆիքսում է արդեն նշված 277 քմ սեփականությունը և 17 քմ-ն՝, որպես սեփական գույք։ Այս որոշումը Հայկ Մարությանը որպես քաղաքապետ չեղյալ է համարել։
Մարությանի խոսքով` իր համար գերակա է Երևանի բնապահպանությունը և, եթե օրենքը հնարավորություն տա, առաջինը ինքը կնստի բուլդոզեր կոչվածը:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…