«Ոմանք, ինչպես Պաստեռնակը, տարվում են Վրաստանով, իսկ ինձ միշտ հարազատ է եղել Հայաստանը»: Այսօր Աննա Ախմատովայի ծննդյան օրն է

Թե ինչու էր Հայաստանում երբեք չեղած ռուս մեծ բանաստեղծուհին այդքան սիրում մեր երկիրը, դժվար է հստակ ասել, սակայն դժվար չէ գուշակել: Այդ սիրո գրական դրսեւորումներն եղան հայ դասականների բանաստեղծությունների նրա թարգմանությունները: Ցանկը բավական տպավորիչ է` Դանիել Վարուժան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Մարո Մարգարյան եւ գլխավորապես` Եղիշե Չարենց:

Ախմատովան Չարենցին թարգմանել է երկու անգամ` 30-ականների կեսին եւ 50-ականներին: Նրա թարգմանությունների առանձնահատկություններին, ճշգրտությանը եւ նրբություններին անդրադարձել են տարբեր քննադատներ: Եվ գրեթե բոլոր այդ գիտական անդրադարձներում կարեւոր դերակատարում ունի եւս մեկ անուն: Խոսքը ռուս նշանավոր բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի մասին է, որը հմայվել էր Հայաստանով, անմնացորդ սիրահարվել եւ այդ սիրով վարակել նաեւ Աննա Ախմատովային: Սակայն ամեն բան` հերթով:
1930 թվականին ուղեւորությունը Հայաստան Մանդելշտամի համար դառնում է ստեղծագործական վերածննդի սկիզբ, եւ պատահական չէ, որ բանաստեղծը չէր ուզում հեռանալ Հայաստանից. «Միայն հայկական հինավուրց մշակույթի մթնոլորտում, ձուլվելով Հայաստանի կյանքին, պատմությանն ու արվեստին, հնարավոր է վերջ տալ ատաղծագործական այս լեթարգիային: Մոսկվա վերադարձը բացառված է, ամբողջությամբ»։
«Ստեղծագործական լեթարգիայի» վերջն ազդարարվեց Մանդելշտամի Հայաստանին նվիրված բանաստեղծական շարքով, որն առաջին անգամ ընթերցեց Թբիլիսիում Չարենցի համար:

Ավելին՝ mediamax.am

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

11 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

13 hours ago