Forbes-ը վերլուծել է Netflix հոսքային ծառայության շոուների վարկանիշները և հրապարակել է այս ամռան ընթացքում ամենադիտվող հեռուստաշոուների թոփ 10-ը։
2020 թվականի ամառվա ընթացքում ամենահաջողված սերիալը «Չբացահայտված գաղտնիքներ» դոկումենտալ-քրեական շոուն է, որը պատմում է բազմաթիվ չբացահայտված հանցագործությունների մասին։ Հաղորդումն առաջին անգամ եթեր է հեռարձակվել հեռուստատեսությամբ՝ 1987-2010 թվակններին։ 2020-ին Netflix-ը վերագործարկեց սիրված շոուն։
Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել է «Հատակը լավա է» խաղային ռեալիթի շոուն: Երրորդ հորիզոնականում է «Անիծվածը» սերիալը պրեմիերային սեզոնը, որի գլխավոր դերում հանդես է գալիս «13 պատճառ՝ ինչու» սերիալից հայտնի Քեթրին Լենգֆորդը։
Տասնյակում ներառվել են նաև բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանի մասին պատմող «Վերջին պարը» դոկումենտալ սերիալը, դերասան Զաք Էֆրոնի «Down to Earth» ճամփորդական շոուն, «Գաղտնի շքանշան» ֆանտաստիկ սերիալը, «Միանձուհի-մարտիկը» արկածային դրաման, «Avatar: The Last Airbender» մուլտֆիլմը, «Անամոթները» սերիալն ու «Օֆիս» սիթքոմը։
Նյութը՝afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…