Գիտություն

Պե՞տք է աշնանը սպասել կորոնավիրուսի երկրորդ ալիքին

Գլխավոր հարցը, որն այժմ անհանգստացնում է մոլորակի բոլոր մարդկանց հետևյալն է․ այն ինչ տեղի ունեցավ 2020-ի առաջին կիսամյակում վերջացա՞վ, թե՞ դեռ շարունակություն է լինելու։ Կորոնավիրուսի վերաբերյալ խորը հետազոտությունների բացակայության պատճառով այս հարցերին պատասխանելը դեռ դժվար է, բայց բժշկական խմբագիր Քսենիա Սկրիպնիկը, Esquire- ի խնդրանքով, հավաքել է բոլոր փաստերն ու այն հետազոտության արդյունքները, որոնք այս պահին հայտնի են։ Նա խոսել է նաև վարակի հնարավոր երկրորդ ալիքի մասին։

Չնայած այն հանգամանքին, որ երկրների մեծ մասում դեպքը նվազում է, դեռևս վաղ է  խոսել վիրուսի նկատմամբ վերջնական հաղթանակի մասին: Ամեն օր աշխարհում գրանցվում է Covid-19 վարակի հարյուր հազարավոր դեպքեր, մի քանի հազար մարդ մահանում է: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում ավելի քան 17 միլիոն մարդ վիրուսով վարակվել է, իսկ Covid-19 զոհերի թիվը գերազանցել է 660 հազարը:

Շատ երկրներում սահմանափակումները դեռ ուժի մեջ են և վիրուսը չի պարտվել: Մինչդեռ գիտնականները զգուշացնում են, որ այս աշնանը աշխարհի բնակչությունը բախվելու է կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքին:

Ինչպե՞ս տարբերակել երկրորդ ալիքը

Երկրորդ ալիքի հստակ սահմանում չկա: Ընդհանուր առմամբ, երկրորդ ալիքը բնութագրվում է դեպքերի քանակի կրկնակի կայուն աճով ՝ արձանագրված անկումից անմիջապես հետո, բայց գիտնականներն այս հասկացությունը տարբեր կերպ են մեկնաբանում ՝ յուրաքանչյուրը յուրովի:

Եթե ​​վարակվածների թիվը մեկ աճում է, մեկ նվազում, վարակի դեպքերի կայուն աճ չկա, ապա մենք չենք խոսում երկրորդ ալիքի մասին։ Այդ տատանումները տեղի են ունենում վարակի առաջին ալիքի շրջանակներում: Հենց այս իրավիճակն է այսօր Միացյալ Նահանգներում: «Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության ԱՄՆ-ի ազգային ինստիտուտի» տնօրեն Էնթոնի Ֆաուչին «Վաշինգտոն փոստ»-ի հետ հարցազրույցում նշել է, որ «այս ամառ երկրորդ ալիքի մասին խոսելու անհրաժեշտություն չկա, քանի որ դեռ առաջինը չենք հաղթահարել»:

Ինչու՞ ամռանը վարակը չվերացավ, ինչպես ենթադրում էին շատերը

Դեռևս մարտ ամսին, երբ վիրուսը սկսեց արագորեն տարածվել Չինաստանի սահմաններից դուրս,ենթադրվում էր, որ ամռանը, տաք եղանակի սկսվելուն պես, վիրուսի ակտիվությունը կնվազի, իսկ աշնանը մոտենալուն պես, ամենայն հավանականությամբ, կսկսվի նորից աճել: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ ժամանակ վիրուսի սեզոնային բնույթի վարկածը կասկածի տակ հայտնվեց։ Գարնանը վիրուսը ակտիվորեն տարածվում էր Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում, որտեղ ցրտի մասին ոչ ոք չգիտեր։

Որոշ չափով ջերմաստիճանը իսկապես կարող է ազդել վիրուսի գոյատևման վրա: Լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ վիրուսը ավելի ճնշող էր ցածր ջերմաստիճաններում։ Մոտ 4 աստիճան ջերմաստիճանում, այն ապրում էր 14 օր, իսկ 37-ին ՝ մեկ օրվա ընթացքում կորցնում էր կենսունակությունը: Այնուամենայնիվ, ապացույցներ կան, որ ջերմաստիճանի փոփոխությունն ի վիճակի չէ լրջորեն ազդել վիրուսի տարածման վրա և այն ինքնին սեզոնային չէ:

Ի՞նչը կարող է առաջացնել կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Հնարավոր ազդակները, որոնք կարող են առաջացնել երկրորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, չեն լինի բնական գործոններ `ջերմաստիճանը և եղանակի փոփոխությունը: Վարակման դեպքերի թիվը կարող է նորից աճել ` կարանտինային միջոցառումների կտրուկ չեղյալ հայտարարման և պաշտպանիչ միջոցառումների անուշադրության պատճառով։ Դիմակներ կրելուց հրաժարվելը, ձեռքերը չախտահանելը, սոցիալական հեռավորություն չպահելը կարող են հանգեցնել վարակի երկրորդ ալիքին:

Ռուսաստանի «Բնակչության հիգիենիկ կրթության կենտրոն»-նն ընդգծում է, որ  վիրուսի տարածումը կարող է դադարել միայն այն դեպքում, երբ SARS-CoV-2- ի հակամարմինները հայտնաբերվեն բնակչության առնվազն 70% -ի մոտ: Այժմ այդ ցուցանիշը չի գերազանցում 30% -ը։

Կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը կարող է կապված լինել նաև վիրուսային գենոմի մուտացիաների հետ: Այժմ հավատում են, որ հենց այդ մուտացիաներն էին հրահրել իսպանական գրիպի երկրորդ ալիքի առաջացումը և դրա պատճատով էր, որ վիրուսը դարձել էր ավելի վարակիչ։ Իսկապես, հիվանդության զոհերի թիվը այդ ժամանակ սկսեց արագորեն աճել: Նմանատիպ մուտացիաներ կարող են առաջանալ SARs-CoV-2 գենոմում։ Այս դեպքում վիրուսն ավելի արագ կտարածվի և շատ ավելի շատ մարդիկ կդառնան դրա զոհը: Նման բան այժմ տեղի է ունենում Վիետնամում։

Ինչպիսի՞ն կլինի վարակի երկրորդ ալիքը, եթե այնուամենայնիվ լինի

Չնայած այն հանգամանքին, որ աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածումը սկսվել է 2020-ի սկզբին, գիտնականներն ընդամենը կարող են կանխատեսումներ անել համաճարակի հետագա ընթացքի վերաբերյալ:

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ երկրորդ ալիքը ավելի վտանգավոր կլինի: Մասնագետները անհանգստացած են այն փաստով, որ կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը միանգամից կարող է աճել գրիպի և շնչառական այլ սեզոնային հիվանդությունների դեպքերի աճի հետ միաժամանակ:

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

6 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

6 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

6 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

6 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

7 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

8 hours ago