Բլոգ
10.08.2020

Երբ գա գիտակցումը, ձեր ընկերների շրջանակը կնվազի

Երբ գա գիտակցումը, ձեր ընկերների շրջանակը կնվազի

10 բաներ, որոնք կփոխվեն ձեր կյանքում, երբ գա գիտակցումը․

1․Ձեր ընկերների շրջանակը կնվազի: Դուք կսկսեք նկատել, որ ընկերների և ծանոթների հետ սովորական խոսակցություններն այլևս չեն ստացվում։ Թվում է թե ամեն ինչ այնպես է, ինչպես առաջ էր, բայց կարծես հետաքրքրությունն է պակասել։ Որովհետև դուք այլևս չեք կարող անդադար խոսել այն մասին, թե որքան վատ է ամեն բան, ինչքան վատն են մյուսները, աշխատանքը հաճույք չի պատճառում, բիզնեսը չի ստացվում, ամուսինը նյարդայնացնում է կամ ամեն ինչում կինն է մեղավոր։ Դուք կդադարեք այլևս խաղեր խաղալ, որովհետև կանոններով խաղալու համար առնվազն 2 հոգի են պետք։ Հենց այդ պատճառով էլ դուք ձեր ընկերների համար «անհարմար» կդառնաք, ով խաղում ամեն բան փչացնում է ու ցույց է տալիս, որ «թագավորը մերկ է»։

2.Ձեզ համար դժվար կլինի անել այնպիսի աշխատանքներ, որոնք ձեզ դուր չեն գալիս և առհասարակ կդադարեք անիմաստ բաներով զբաղվել: Այսպիսով, կամ դուք առավելագույնս կներգրավվեք ձեր ներկայիս գործունեության մեջ կամ հիմնովին կփոխեք այն։ Եթե նախկին աշխատավայրում ձեզ պահող հանգամանքները միայն անհրաժեշտությունը, վախը, սովորությունը կամ ավտոմատացված վիճակն էր, ապա այդ զգացումը անմիջապես գլուխ կբարձրանա ու ստիպված կլինեք դրա հետ մի բան անել։

3․Ձեր հարաբերությունները կսկսեն առանձնանալ։ Հարաբերությունների մեծ մասը հավասարների ամուր միություն չեն, այլ փոխլրացման ու փոխկապակցվածության կծիկներ։ Ձեր զուգընկերը զգալով, որ ձեզ կորցնում է կփորձի անել ամեն բան ձեզ հետ բերելու համար, բայց դրանք դուք չեք հասկանա ու կարձագանքեք զարմանքով, ասես այլմոլորակայինը փորձում է ձեզ հետ կոնտակտի մեջ մտնել Մարսի լեզվով։

4․Դուք ձեզ միայնակ կզգաք: Կքանդվեն բոլոր անտեղի ու անիրական կապերը, որոնք կառուցված էին անբավարարության, դատարկության, սպառողականության և էգոիզմի վրա։ Եվս այս նոր առաջացած դատարկությունը սկզբում ձեզ կվախեցնի, սակայն աստիճանաբար այն կլցվի կենդանի ու իրական այն ամենով, ինչն առկա է ձեր մեջ։

5․Դուք չեք կարողա խաբել ինքներդ ձեզ կամ ուրիշներին: Գրեթե ֆիզիկապես դուք կսկսեք զգալ ցանկացած ներքին կեղծիք՝ բառերով, մտքերով, գործերով։ Սա տհաճ է, որովհետև ամեն անգամ, երբ ստիպված լինեք ասել այն, ինչ իրականում չեք մտածում, հոգում կզգաք կատվի ճանկռոցների ցավ։ Եվ այս ֆունկցիան չի անջատվում։

6․Դուք հանկարծ կնկատեք, որ ձեր շրջապատի մարդիկ տանջվում են։ Նրանք չեն տառապում դժվար կյանքի պատճառով, ընդհակառակը իրենց կյանքում ամեն ինչ կարգին է։ Նրանք տառապում են այն պատրանքից ,որ իրենց կյանքում  ինչ-որ բան սխալ է: Եվ եթե նախկինում դուք զբաղված էիք սեփական տառապանքներով, ապա այժմ կսկսեք զգալ ձեր շրջապատի մարդկանց բոլոր տառապանքները, որովհետև ձեր սեփականն այլևս չի լինի: Այդ ժամանակ դուք մեկ բան կուզենաք `ցանկացած պահի օգնել նրանց ինչով կարող եք, այլ կերպ անհնար կլինի:

7․ Դուք կամաչեք։ Ձեր անցյալի խոսքերից և գործողություններից շատերի համար կունենաք ամոթի զգացողություն, քանի որ ստիպված կլինեք առերեսվել ճշմարտության հետ և խոստովանել, որ ձեր բոլոր խնդիրների պատճառը  ոչ թե ինչ-որ մեկն է, այլ ինքներդ: Հասկանալով դա `ամոթը կվերանա և ի վերջո կգա ներքին խաղաղությունը։

8․Դուք ավելի քիչ կխոսեք: Վախից, նախանձից, եսասիրությունից և զայրույթից դրդված այն ամենն ինչ ասում էիք կվերանա։ Դուք կդադարեք սոցիալական ցանցերում քննադատական մեկնաբանություններ թողնել, որովհետև այն ձեզ համար անկարևոր կդառնա։ Եվ, առհասարակ, որոշ ժամանակ դուք չեք կարողանա ընդհանրապես որևէ բան գրել, քանի որ այն ամենը, ինչ նախկինում գրել եք, ձեզ անհեթեթություն կթվա: Ստացվում է, որ լռությունը իսկապես ոսկի է, ինչը մենք հաճախ չենք նկատում կյանքի ռիթմի ու շարունակ արագ փոփոխվող իրադարձությունների պատճառով։

9․Աշխարհի նկատմամբ ձեր պատկերացումը կփլվի։ Դուք կհասկանաք, որ միայն ձեր կարծիքը չէ, որ ճիշտ է իսկ մնացածինը միշտ սխալ․ գոյություն ունի հնարավորությունների ու տարբերակների անվերջ տարածություն։ Բոլոր սահմանափակումները ձեր կողմից հնարված պատրանքներ են։

10․Դուք պետք է պատասխանատվություն ստանձնեք ինքներդ ձեր նկատմամբ: Կհասկանաք, որ ոչ ոքից ոչինչ պետք չէ սպասել և հույսներդ պետք է դնեք միայն ձեր վրա։ Ոչ ոք ձեզ ոչինչ պարտական չէ։ Ձեր կյանքում ոչինչ կախված չէ հիմար ղեկավարից, անտանելի գործընկերոջից, բիթքոյինի արժեքից ու որևէ այլ արտաքին գործոնից․ ամեն բան կախված է ինքներդ ձեզնից։ Դուք ապրում եք հենց այն կյանքով, որին արժանի եք և նոր բանի չեք հասնի մինչև ձեր ունեցածի հանդեպ չստանձնեք պատասխանատվություն։

Նյութը՝lifedeeper.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Լրահոս
Ստիպված ենք ասում, որ TRIPP-ը ճանապարհ է, միջանցք չէ․ Նարեկ Կարապետյան
16:58
Ստիպված ենք ասում, որ TRIPP-ը ճանապարհ է, միջանցք չէ․ Նարեկ Կարապետյան
Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան
16:43
Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան
400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան
16:15
400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան
Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ
16:14
Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ
Մեր երկրում ոչ թե ձեզ պետք է պատգամավորները հարցեր տային, այլ հատկապես կարևորագույն հարցերով քննիչը. Ղազարյանը Փաշինյանին
16:08
Մեր երկրում ոչ թե ձեզ պետք է պատգամավորները հարցեր տային, այլ հատկապես կարևորագույն հարցերով քննիչը. Ղազարյանը Փաշինյանին
Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին
15:45
Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին
Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք․ Պապիկյան
15:33
Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք․ Պապիկյան
Բանակում մահվան դեպքեր եղել են մշտապես․ պետք է համակարգային մոտեցում․ Պապիկյան
15:18
Բանակում մահվան դեպքեր եղել են մշտապես․ պետք է համակարգային մոտեցում․ Պապիկյան
ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին
15:06
ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին
Պեսկովը ՀՀ-ին հիշեցրել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության փորձը
14:41
Պեսկովը ՀՀ-ին հիշեցրել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության փորձը
Փաշինյանն ուղիղ ասաց, որ Վեհափառի հետ կապված խնդիրը Արցախի անունը շոշափելը, հիշատակելն է. Նարեկ Կարապետյան
14:23
Փաշինյանն ուղիղ ասաց, որ Վեհափառի հետ կապված խնդիրը Արցախի անունը շոշափելը, հիշատակելն է. Նարեկ Կարապետյան
Դուք ապացուցեիք, որ պատերազմի կուսակցություն եք. վարչապետը՝ Նարեկ Կարապետյանին
13:59
Դուք ապացուցեիք, որ պատերազմի կուսակցություն եք. վարչապետը՝ Նարեկ Կարապետյանին
Հայրենիքից դուրս հայրենիք ենք փնտրում․ վարչապետ
13:39
Հայրենիքից դուրս հայրենիք ենք փնտրում․ վարչապետ
Պեսկովն արձագանքել է ՀԱՊԿ-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
13:20
Պեսկովն արձագանքել է ՀԱՊԿ-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Կառավարության ամենամեծ խնդիրն բանակում տեղի ունեցած դեպքերի շարունակականությունն է․ վարչապետ
13:17
Կառավարության ամենամեծ խնդիրն բանակում տեղի ունեցած դեպքերի շարունակականությունն է․ վարչապետ