Հայաստան

Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ

Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները օգոստոսի 9-ին հանդիպում են ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Պատրիարքը նախևառաջ ներկայացրել է լիբանանահայության իրավիճակը և համայնքի կրած մարդկային և նյութական կորուստները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն օգնություն է ցուցաբերում Լիբանանի կառավարությանը, լիբանանցի եղբայրական ժողովրդին, ինչպես նաև հայ համայնքին: «Այս այցի նպատակն է նաև ավելի խորը հասկանալ, թե ինչպես կարող ենք աջակցել լիբանանահայ մեր հայրենակիցներին»,-շեշտել է Գլխավոր հանձնակատարը:

Ամենապատիվ Տերն իր խոսքում ընդգծել է, որ համայն հայությունը երկու սիրտ ունի՝ Հայաստանը և սփյուռքը, և ուրախություն է հայտնել, որ վերջապես հայ ժողովուրդը ազատ և անկախ հայրենիք ունի: Նա նաև կարևորել է 2 շաբաթ առաջ Արցախի կառավարությունից ստացված օգնությունը. «Մեր եղբայրները մեզ հետ են, և սա շատ գեղեցիկ ժեստ էր»:

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ նախատեսվում են հումանիտար օգնության ևս 2 ինքնաթիռներ, որոնցով տեղափոխվող պարենամթերք և դեղորայքը փոխանցվելու է հայ համայնքին:

Թիվ 1

Recent Posts

Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության

Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու…

9 hours ago

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր…

10 hours ago

ԵՄ-ն կոչ է անում պատժամիջոցներով շարունակել ճնշումը Մոսկվայի վրա

Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանել պատժամիջոցների միջոցով, որոնք սահմանվել են 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց…

10 hours ago

Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում…

10 hours ago

Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով…

11 hours ago

Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

ԱԺ-ն հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Ժիրայր Մխիթարյանին։ Նրա օգտին կողմ է քվեարկել 66 պատգամավոր,…

11 hours ago