Հայաստան
13.08.2020

Մանկատան 163 շրջանավարտներ կապահովվեն բնակարաններով

Մանկատան 163 շրջանավարտներ կապահովվեն բնակարաններով

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2019 թվականի մանկատան բոլոր շրջանավարատներին ապահովել բնարակարաններով։ Հարցը նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը.

«Նախագծով առաջարկվում է 2003-2015 թվականների ընթացքում «Պետական աջակցություն ՀՀ մակական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին»  ծրագրի շրջանակներում հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած 163 մանկատան շրջանավարտների։ Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով։ Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության։ Չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել և շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը, համաձայն Քաղաքաշինական կոմիտեի ներկայացրած տվյալների, դեռևս 2003-2004 թվականներին ՝ այսինքն մինչ պայմանագրի կնքումը, գնահատվել է երրորդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջարկվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ այն պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»։

Նախարարը հիշեցրեց, որ հերթացուցակում ներառված, բայց բնակարաններ չստացած մնացած շահառուների համար 2019 թվականին մեկնարկեց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը, արդյունքում շրջանավարտներին հնարավորություն տրվեց ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով։

«Այսպիսով նույն կարգավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, ուստի նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացվի 1991-2019 թվականների մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը։ Խնդրում եմ հաստատել»,- մանրամասնեց տիկին Բաթոյանը։

Վարչապետն իր հերթին հայտնեց. «Շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա։ Երկու օր առաջ մենք աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի մանկատան սաներին այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք 1-2 տարի հնարավոր է վարձակալության փոխհատուցում ստանան, հետո իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն»։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար