

ՌԴ-ում նույնպես անհանգիստ իրավիճակ է։ Բաշկիրիայում բախումներ են տեղի ունենում ուժային կառույցների և ակտիվիստների միջև, որոնք փորձում են պաշտպանել Քուշթաու սարը «Բաշկիր սոդա» ընկերությունից։
Տեղի բնակիչների բողոքի ակցիաները Քուշթաու լեռան մոտակայքում (Շիխան Քուշթաուն հանրապետության խորհրդանիշներից մեկն է) սկսվել էին օգոստոսի 3-ին, երբ բաշկիրյան սոդա ընկերությունը սկսեց լեռան վրա անտառահատումներ անել։ Երկրում, ինչպես միշտ, ընկերությունը կարողացավ հրաշքով ձեռք բերել նոր կրաքարային հանքավայր մշակելու թույլտվություն և արդեն մտածում էր սկսել երկրաբանական հետախուզման աշխատանքները, բայց մարդիկ վրաններ խփեցին և արգելափակեցին ծանր տեխնիկայի ճանապարհը:
Գործին միջամտեցին պետական ուժային մարմիններն ու մասնավոր պահնորդական մի ընկերություն։ Վրանային ճամբարները քանդվեցին, ցուցարարները հեռացվեցին, իսկ լեռան պարագծի ողջ երկայնքով շարվեց մետաղյա ցանցից և փշալարից պատրաստված ցանկապատ։
Մարդիկ հրաժարվեցին հանձնվել: Երեկ մի քանի հազար մարդ եկավ սար և կոչ արեց իրավապահներին ցույց տալ, որ իրենք «ժողովրդի հետ են, ոչ թե ընդդեմ ժողովրդի» և չխառնվել պայքարին: Բողոքի ցույցին աջակցել են Յուրի Շևչուկը, Մաքսիմ Գալկինը և ռեփեր Face-ը: Հանրապետության ղեկավար Ռադիյ Խաբիրովը, գիտակցելով կատարվածի լրջությունը, արդեն խոստացել է գտնել փոխզիջումային լուծում:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…