Լրահոս

Քո անունը սրբությամբ կնշվի մեր քաղաքական օրակարգում. Գալուստ Սահակյանը՝ Իսրայել Հակոբկոխյանին

Մտահոգ քաղաքական գործիչները, նույն իրենք հանրապետական հնաբնակներ ու առաջամարտիկներ Գալուստ Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովն այսօր այցելել էին արդեն մի քանի օր հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին։ Հանդիպման կարևորությունն ու արժանահավատությունը ընդգծում էին ԶԼՄ ներկայացուցիչները, որ ուղեկցում էին նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներին և փորձում էին որսալ վերջինների արտաբերած յուրաքանչյուր տառը։ Պահը, հիրավի, «պատմական» էր, քանզի մի քանի ամիս լռությունից հետո հասարակությունը կրկին ունկնդրեց Գալուստ Սահակայանի հոդաբախշ մտքերը, որից զրկվել էինք տևական ժամանակ։

Դիցուք՝ Սահակյանը Հակոբկոխյանին մի քանի անգամ թեթևակի հիշեցրեց ռիսկային տարիքային խմբում լինելու և սեփական առողջության մասին հոգ տանելու անհրաժեշտության մասին, քանզի իշխանությունները անցողիկ են, բոլորն էլ կգան ու անց կկենան, բայց չժխտեց, որ «Հայաստանը պետք է փրկել», կիսում է վաղեմի բարեկամի բոլոր անհանգստությունները, և այսօր նա մեծ ծառայություն է մատուցում հայրենիքին, ինչ խոսք, նաև իրենց քաղաքական թիմին։

«Քո պայքարը մեր ժողովրդի պայքարն է, իսկ ինչ վերաբերվում է իշխանություններին կամ ոչ իշխանություններին, դրանք խնդիրներ են, որոնք հարատև չեն, դրանք գալիս, գնում են՝ ինձանից սկսած, մյուսով վերջանալով, բայց քո անունը սրբությամբ կնշվի մեր քաղաքական օրակարգում»,– մխիթարեց մարզիկին Սահակյանը։

Է.Շարմազանովն էլ իր կողմից հաստատեց, որ «սա ազգի թեմայա», «ինչ անում ա, լավ ա անում», քանի որ կենտրոնում «Արցախի թեման ա» և «հայ մնալու խնդիրն ա», ուստի ցանկանում է աշխարհի չեմպիոնին առողջություն, ամրություն, որ հաղթանակը տեսնեն։

«Ուզում եմ, որ սաղ քաղաքական գործիչներով հավաքվեք, որ գործիչներով հավաքվեք, սաղ ազգն էլ է հավաքվելու»,- դեռ նույն մտքին է Իսրայել Հակոբկոխյանը, իսկ ինքն ամուր է, շարունակելու է հացադուլը, քանզի նման քաղաքական «հանճարեղ գործիչների» «գնալուց-գալուց» ինքը ոգեշնչվում է, հոգով ավելի է ուժեղանում։

Ու համբերատար սպասում է անվանի մարզիկը, որ հարգարժան քաղաքական այրերը հավաքվեն, ժողովուրդը համախմբվի նրանց շուրջ և անդունդից հանեն երկիրը…

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago