Լրահոս
18.08.2020

Ամենատուժած ոլորտը զբոսաշրջությունն է

Ամենատուժած ոլորտը զբոսաշրջությունն է

«Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա գնահատելը շատ բարդ է, սակայն ունենք ընթացիկ տնտեսական ցուցանիշներ, որոնք, մեր կարծիքով, լավագույնս ներկայացնում են առկա իրավիճակը Հայաստանում»,- հրավիրված ասուլիսում ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հրանտ Մարգարյանը։

Բանախոսը հայտնեց՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 4,7 տոկոս անկում, որին զուգահեռ կտրուկ անկում է ապրել շինարարության ոլորտը, այն պարետի կողմից երկու ամիս շարունակ ուղղակի արգելված գործունեության տեսակ էր։ Խոշոր անկում է գրանցվել նաև առևտրաշրջանառության ոլորտում՝ 11,9 տոկոս։

Հրանտ Մարգարյանի խոսքով՝ ցուցանիշի աճ կա արդյունաբերության ոլորտում՝ 1,5 տոկոս, որը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի աճով՝ շուրջ 24,3 տոկոս։ Վերջինս շեշտում է՝ էստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ ընդհանուր արդյունաբերության ծավալային կառուցվածքում արդյունաբերությունը 1/5-րդ մասն է կազմում նախորդ տարվա տվյալներով։ Այսինքն՝ մշակվող արդյունաբերությանը զիջում է, բայց աճն այնքան մեծ է եղել, որ 1,5 տոկոսի աճ ենք ունեցել ընդհանուր արդյունաբերության ոլորտում։ Մշակվող արդյունաբերությունը նվազել է շուրջ 4 տոկոսով։

Հատկանշական է, որ ունենք ցուցանիշի աճ գյուղատնտեսության ոլորտում՝ 1,7 տոկոս։ Աճը պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների գործունեության ընդլայնմամբ, ինչպես նաև ձվի և թռչնամսի արտադրության ծավալների աճով։

Բանախոսն անդրադառնում է համավարակի պատճառով ամենատուժած ոլորտին՝ զբոսաշրջությանը։ «Ունենք 59,6 տոկոսի կրճատում, որը հիմնականում հենց երկրորդ եռամսյակի պատճառով է, քանի որ ունեցել ենք 0 ներգնա զբոսաշրջիկ։ Չեկած զբոսաշրջիկների, նրանց կողմից չգնված և չօգտագործված ծառայությունների պատճառով Հայաստան չի մտել 315 միլիոն դոլարի չափով գումար, որը նախորդ տարվա ընթացքում եղել է»,- փաստում է Մարգարյանը։

Կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար մշակված և նախաձեռնված 23 միջոցառումների վերաբերյալ, որոնցից 10-ը նախատեսված էր տնտեսական հետևանքները չեզոքացնելուն, փորձագետը նշեց՝ ամենամեծ խնդիրը ոչ հասցեականությունն էր։ Օրինակ երկրորդ միջոցառումը, որ ծավալով ամենամեծն էր և ամենամեծ թվով շահառուներն ուներ, թերի է իրականացվել՝ բավարարվել է հայտերի մոտավորապես 40 տոկոսը։ Այսինքն չեն ստացել պետությունից գումարներ կամ օժանդակության ծրագրից դուրս են մնացել 50 տոկոսից ավել շահառուներ։ Նույն իրավիճակն է նաև մնացած ծրագրերում։

Հրանտ Մարգարյանը եզրափակեց՝ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության մեջ աճի սպասելիք չունենք, իսկ Հայաստանի մասով փաստեց, որ Կենտրոնական բանկի կողմից սկզբում ունեինք 0,7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում 2020 թվականի համար, սակայն երկրորդ եռամսյակում վերանայվեց այս թիվը և հրապարակվեց սպասվող 4 տոկոս աճի անկման ցուցանիշ։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար