Հայաստան
18.08.2020

ՀՎԿԱԿ-ն ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

ՀՎԿԱԿ-ն ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Կորոնավիրուսային հիվանդության դիմակայման աշխատանքները սկսել են դեռևս 2020 թվականի հունվարից, երբ դեպքերն ակտիվ արձանագրվում էին միայն Չինաստանում:

Աշխատանքների վաղ մեկնարկը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության նոր լինելով և տարածվելու միտումով, որը կարող էր բերել հանրային առողջապահական ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի, ինչի հետ էլ հետագայում առնչվեց ողջ աշխարհը:  ՀՎԿ ազգային կենտրոնը՝ որպես հանրային առողջապահական հանգուցային կառույց, ուներ արդեն իսկ ձևավորված և գործնականում փորձարկված կարողություններ և բավարար նյութատեխնիկական ապահովվածություն: Զուգահեռ սկսվեցին նախապատրաստական աշխատանքներն իրավիճակի բարդացման տարբեր սցենարների համար՝ բերովի դեպքերի, կլաստերային դեպքերի և մեծ բռնկումների առումով:

Աշխատանքներն ի սկզբանե տարվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ: Բացի այդ, առողջապահության նախարարությունում ձևավորվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն էր ծագած հիմնախնդիրներին կազմակերպական և մասնագիտական հարցերով ժամանակին արձագանքումը:

Հիմք ընդունելով արտակարգ իրավիճակներին արձագանքելու և հասանելի միջազգային ու առանձին երկրների փորձը` հունվարից վերանայվեց օրենսդրությունը՝ մշակվեցին նոր մոտեցումներ, որը հետագայում ծառայեց հանրային առողջապահական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները կազմակերպելուն, բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ իրականացնելուն: Իրականացվեց արտակարգ իրավիճակների արձագանքման պլանավորում և մեթոդական հիմնավորում, որի արդյունքում մշակվել են արձագանքման երկու պլան, մեթոդական ուղեցույցներ, ալգորիթմներ, հուշաթերթեր, որոնք հետագայում գործադրվեցին:

Միջազգային մոտեցումներին համահունչ՝ այս ամիսներին ապահովվել են COVID-19 նկատմամբ համաճարակաբանական դիտարկումը և հակահամաճարակային միջոցառումները, որոնք իրենցից ենթադրում են կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի հետազոտություններ, հիվանդության աղբյուրի, շփված անձանց շրջանակի որոշում, ռիսկերի գնահատում, քարտեզագրում, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում: Նշվածն իրականացնելու նպատակով արդեն իսկ պատրաստականության բերված արագ արձագանքման թիմերը սկսել են աշխատել լիարժեք ծավալով:  Միաժամանակ, ազգային կենտրոնի մասնագետները գործուղվեցին պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետեր՝ սահմանային հսկողություն իրականացնող մարմիններին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Չինաստանից՝ հետագայում նաև ընդլայնելով ռիսկային երկրների ցանկը (Իտալիս, Իսպանիա, Հարավային Կորեա, Գերմանիա, Իրանի Իսլամական Հանրապետություն և այլն) ժամանողների նկատմամբ սահմանվեց 14-օրյա շարունակական հսկողություն՝ համագործակցելով բժշկական կազմակերպությունների հետ:

Համաճարակային գործընթացի զարգացմանը զուգահեռ և հիմք ընդունելով Իրանի Իսլամական Հանրապետությունում լարված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ տարածքով տեղաշարժվելու ողջ ընթացքում հարևան երկրից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ, սահմանվել էր նրանց առողջական վիճակի հսկողություն (ջերմաչափում)՝ համաճարակաբանական դիտարկման և հակահամաճարակային ռեժիմի ապահովմամբ, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:

Չնայած ձեռնարկված միջոցառումներին և, համավարակի համատեքստում հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության մարդուց մարդու փոխանցման (օդակաթիլային) առանձնահատկությունները, հիվանդությունը ներթափանցեց Հայաստան՝ ստանալով լայնածավալ տարածում:  Կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփված անձանց հայտնաբերելու, նրանց  մեկուսացնելու կամ ինքնամեկուսացնելու ուղղությամբ ազգային կենտրոնի կողմից սկսվեցին կանխարգելիչ և հակահամաճարակային լայնածավալ աշխատանքներ: Մարտ-մայիս ամիսների ընթացքում դրական դեպքերի հետ սերտ շփված անձինք մեկուսացվեցին կարանտինային վայրերում, նրանց պահման վայրերում իրականացվեց առողջական վիճակի հսկողություն, համաճարակաբանական դիտարկում (լաբորատոր նմուշառում, տվյալների բազայի վարում) և հակահամաճարակային ռեժիմի ապահովում (ախտահանում)՝ սահմանելով շուրջօրյա հերթապահություն, ինչը հնարավորություն ընձեռեց հիվանդանոցային մակարդակում հիվանդների հոսքերի կառավարման, առանձին հիվանդանոցների վերապրոֆիլավորման, վարակի հսկողության պահանջների ներդրման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև պատշաճ բժշկական օգնություն ապահովելու համար:

Միաժամանակ, Երևանում, մարտ-մայիս ամիսներին ձեռնարկվեցին միջոցառումներ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի հոսպիտալացման ուղղությամբ:

Այս համատեքստում կենտրոնի մասնագետների կողմից շարունակաբար կազմակերպվում էր նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հետ շփված անձանց ինքնամեկուսացումը, որոնց անձնական տվյալները հավաքագրվել, մուտքագրվել են ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային միասնական համակարգ և տրամադրվել պարետատանը՝ ինքնամեկուսացումն ապահովելու համար (նշված գործընթացը կրում է շարունակական բնույթ):

Կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպքերի, մեկուսացվածների լաբորատոր հետազոտություններն ամբողջական ծավալով սկսել են իրականացվել փետրվարից`  ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի լաբորատոր բազայի հիման վրա՝ ապահովելով երկրում կատարվող լաբորատոր հետազոտությունների 70%-ը: Սակայն, զուգահեռ, աշխատանքներ են կատարվել լաբորատոր կարողությունների հզորացման ուղղությամբ՝ ապահովելով օրական կտրվածքով մինչև 1500 նմուշի հետազոտության հնարավորություն: Ձեռնարկվել են աշխատանքներ լաբորատորիաների վերապրոֆիլավորման, սարքավորումների և ռեագենտների ձեռքբերման, մասնագետների վերապատրաստման ուղղությամբ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի, Լոռու մարզերի  լաբորատորիաները վերազինվել են՝ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություններ իրականացնելու համար, իսկ Շիրակի մարզում ստեղծվել է նոր լաբորատորիա։

Կենտրոնի մասնագետների անմիջական մասնակցությամբ, առանձին բժշկական կազմակերպությունների լաբորատոր բազաների հիման վրա ևս ձևավորվել են նոր լաբորատորիաներ, ինչպես նաև մասնագիտական աջակցություն է ցուցաբերվել մասնավոր լաբորատորիաներին՝ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտություններում ընդգրկվելու համար:

Օգտագործելով ազգային կենտրոնի մասնագիտական ներուժը՝ բժշկական կազմակերպություններում մեծ հոսքերի ժամանակ ապահովվել է վարակի հսկողության  և հակահամաճարակային ռեժիմի պահպանման գործընթացի համակարգումը, այդ թվում՝ հակահահամաճարակային պահանջների մշակումը, կարողությունների գնահատումը, անձնակազմի ուսուցումը, սահմանված պահանջների կատարման և անհրաժեշտ պարագաներով հագեցվածության դիտարկումը, առանձին բժշկական կազմակերպություններում վարակի հսկողության, ինչպես նաև հակահամաճարակային ռեժիմի պահպանման անմիջական մասնակցությունը:

Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հանրության հարցերին պատասխանելու և իրազեկելու նպատակով 24/7 ռեժիմով ձևավորվեց «Օպերատիվ զանգերի կենտրոն», իսկ ազգային կենտրոնի պաշտոնական կայքում «Կորոնավիրուսային հիվանդություն» խորագրով ենթաէջ ստեղծվեց, որտեղ օրական կտրվածքով թարմացվում են տվյալները և հիվանդության վերաբերյալ նորություններ տեղադրվում (https://ncdc.am/coronavirus/):

Համավարակի ընթացքում իմունականխարգելման գործընթացի ապահովման և կորոնավիրուսային հիվանդության համավարակի ազդեցությունը մեղմելու նպատակով, հիմք ընդունելով ինչպես միջազգային փորձը, այնպես էլ ԱՀԿ-ի կողմից իմունականխարգելման վերաբերյալ առաջարկությունները՝ մշակվել և հաստատվել են «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի ընթացքում իմունականխարգելման միջոցառումների իրականացման» մեթոդական ուղեցույցը, որը հետագայում ներկայացվել է բոլոր բժշկական կազմակերպություններին՝ իրականացնելով «հեռավար» սկզբունքով քննարկումներ:

Պարետատան հետ համագործակցությամբ ապահովվել է սահմանափակումների վերացման պայմաններում ժամանակավորապես չսահմանափակված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատանքի կազմակերպման, հակահամաճարակային պահանջների և կանոնների մշակումը: Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների մասով, ապահովվել է համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև առանձին երկրների հետ՝  «հեռավար» սկզբունքով քննարկումների, դասընթացների մասնակցությամբ: Ապահովվել է  համաճարակաբանական վերլուծությունների և կանխատեսումների իրականացումը և տրամադրումը  համապատասխան մարմիններին:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի և համավարակի հաղթահարման ուղղված աշխատանքներն այսօր էլ շարունակվում են։

Լրահոս
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
14:16
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Բոլորս իրար հետ պետք է փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը. Նարեկ Կարապետյան
13:54
Բոլորս իրար հետ պետք է փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը. Նարեկ Կարապետյան
Հայաստանն այսուհետ կնշվի Թուրքիայից առաքման երկրների ցանկում
13:49
Հայաստանն այսուհետ կնշվի Թուրքիայից առաքման երկրների ցանկում
Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին․  Ծառուկյան
13:25
Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին․ Ծառուկյան
Էդմոն Մարուքյանն ու Սրբուհի Գալյանը հանդիպում ունեցան
12:56
Էդմոն Մարուքյանն ու Սրբուհի Գալյանը հանդիպում ունեցան
«Հայաստանում մարդը կենտրոնական արժեք չէ, այլ՝ տուգանքի մատերիալ»․ Էդմոն Մարուքյան
12:17
«Հայաստանում մարդը կենտրոնական արժեք չէ, այլ՝ տուգանքի մատերիալ»․ Էդմոն Մարուքյան
Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով
12:00
Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով
45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում է. Տիգրան Ավինյան
11:43
45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում է. Տիգրան Ավինյան
Շնորհակալ եմ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ կարողացել եմ օգտվել պետական ծրագրերից․ նամակ վարչապետին
11:20
Շնորհակալ եմ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ կարողացել եմ օգտվել պետական ծրագրերից․ նամակ վարչապետին
ԵՄ-ն ձգտում է անջատել Հայաստանը Ռուսաստանից. Կալուգին
11:14
ԵՄ-ն ձգտում է անջատել Հայաստանը Ռուսաստանից. Կալուգին
Երևի Հայաստանում դեռ ռուսներին հանձնելու բան է մնացել, ուղղակի մենք չգիտենք ինչ
11:05
Երևի Հայաստանում դեռ ռուսներին հանձնելու բան է մնացել, ուղղակի մենք չգիտենք ինչ
Արդյո՞ք քաղաքական գործընթացները տալիս են վերադարձի և անվտանգության իրավական երաշխիքներ
11:00
Արդյո՞ք քաղաքական գործընթացները տալիս են վերադարձի և անվտանգության իրավական երաշխիքներ
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
20:27
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ արցախցիներն այստեղ չմնան. Ռոբերտ Քոչարյան
16:37
Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ արցախցիներն այստեղ չմնան. Ռոբերտ Քոչարյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
16:18
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին