Լրահոս
19.08.2020

Ինքնաթիռում եմ իմացել ռազմական գործողությունների մասին. Սերժ Սարգսյան

Ինքնաթիռում եմ իմացել ռազմական գործողությունների մասին. Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիսում անդրադարձավ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ բանակը տևական ժամանակ սպասել է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից իջեցված հրահանգին:

«Ռազմական գործողությունները սկսվելու պահին ես գտնվում էի ինքնաթիռում, Միացյալ նահանգներից վերադառնում էի Հայաստան, և ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունները սկսվելու մասին: Այդ զեկույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը: Այսինքն՝ ինչ հրամանի մասին է խոսքը: Առավելագույնը հրամանը, որ պետք է տայի՝ր գործողության մեջ դրեք պլանը: Այդ պլանն արդեն գործողության մեջ էր, և ի պատիվ ՊՆ-ի ու ԳՇ-ի՝ կարող եմ ասել, որ բոլոր ժամկետներն ամբողջովին պահպանվել են, միջոցառումների պլանն ընթացել է ճիշտ հունով՝ սկսած այն պահից, երբ գործողության մեջ են դրվել»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, ռազմական գործողությունների սկիզբը եղել է անակնկալ: «Իհարկե ռազմական գործողությունների սկիզբը ինչ-որ չափով անակնկալ էր, միգուցե ոչ ինչ-որ չափով. այո անակնկալ էր, միշտ այդպես է լինում: Ցանկացած վատ բանի սպասելիս, երբ այն վրա է հասնում, անակնկալ է լինում: Իսկ ԶՈՒ-ում այդ պաշտպանությունն իրականացնելու հարցում բազմաթիվ խնդիրներ կան: Մենք չենք կարող ամեն օր բոլոր դիրքերում ունենալ բավարար քանակությամբ զինվորներ: Չենք կարող, որովհետև պաշտպանության այդ հատվածներն այնքան մեծ են, որ մենք չենք կարող ամեն օր անհրաժեշտ քանակությամբ պաշտպանության համար ունենալ զինվորներ: Ի վերջո այդ զինվորները պետք է հանգստանան, պետք է մարտական պատրաստվածությամբ զբաղվեն և ահյլ հանգամանքներ կան:Բայց մեր բանակն այնքան կազմակերպված գտնվեց, որ շատ արագ լուրջ հակահարված հասցրեց ու թշնամին ընկրկեց՝ բառի բուն իմաստով»,- նշեց նախկին նախագահը:

Լրահոս
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար