Լրահոս
19.08.2020

80-ականների զենքերի մասին հայտարարությունը պատահական չէր

80-ականների զենքերի մասին հայտարարությունը պատահական չէր

«Ինչո՞ւ էին մարտիկները կռվում 80-ականների զենքերով, իսկ իսկանդերն այդպես էլ չկրակեց»,- լրագրողի հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այդ հայտարարությունը հնչել է քառօրյայից անմիջապես հետո՝ Գերմանիայում, իսկ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ 16 թվականին Գերմանիան նախագահում էր ԵԱՀԿ-ում։

«Այդ հայտարարությունը շատ մեծ շահարկումների տեղիք տվեց այն մարդկանց կողմից, ովքեր լավ չեն հասկանում, թե ինչ է պատերազմը։ Իմ ասածը թարգմանենք դիվանագիտական լեզվով, հետևյալն էր․«Հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը»։ Դա շատ պարզ բան է»,- ասում է նախագահը։

Սերժ Սարգսյանը հարց է հնչեցնում՝ կա՞ աշխարհում մի բանակ այսօր, որը չունի 80-ականների զենք։ «Եթե կգտնվի այդպիսի բանակ, անգամ ամենաժամանակից բանակների թվում, ապա ես կհայտարարեմ, որ ես ոչինչ չեմ հասկանում։ Նույնիսկ այսօր ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլ նաև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերում»,- հայտարարում է վերջինս։

Սարգսյանը ընդգծում է՝ մեր բանակի, այլ բանակների (ԱՄՆ, Իսրայել) այսօրվա զինանոցում էլ առկա են նույնիսկ 40-ականների զենքեր։ Իսկ շահարկումները թեմային չտիրապետելու պատճառով են կամ այլ քաղաքական նպատակներ են հետապնդում։

Իսկ իսկանդերը չկրակեց, որովհետև քառօրյա պատերազմը, առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր, այլ՝ պարզապես լայնածավալ ռազմական գործողություններ էին։ «Իսկանդերի օգտագործումը կլիներ՝ կրակոց թնդանոթից ճնճղուկների վրա։ Այն հզոր զենք է և կիրառվում է թշնամուն զսպելու համար»,- եզրափակում է Սերժ Սարգսյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար