Բլոգ
21.08.2020

Ինչպե՞ս անցնել առողջ սննդի

Ինչպե՞ս անցնել առողջ սննդի

Ամեն տարի մենք բոլորս լավատեսությամբ ծրագրեր ենք կազմում ապագայի համար, այն հույսով, որ կկարողանանք իրականացնել դրանք: Մեզանից շատերը երազում են սկսել ավելի շատ հոգ տանել սեփական առողջության մասին և անցնել օգտակար սննդի: Սակայն ոչ բոլորի մոտ է դա հաջողվում։

Խնդիրը այն չէ, որ դուք բավարար կամք ու ցանկություն չունեք առողջ սննդի անցնելու։ Պարզապես այն փոփոխությունները, որոնք դուք անում եք ձեր կյանքում ձգտելով դառնալ ավելի առողջ, չափազանց կտրուկ են ստացվում: Եվ այնքան, որ նույնիսկ մեկ ամիս անց չեք կարողանում սովորել դրանց: «Ձեր նպատակը և դրան հասնելու միջոցները պետք է մատչելի լինեն, որպեսզի կարողանաք այն հեշտությամբ դարձնել ձեր առօրյայի մասը», – խորհուրդ է տալիս սննդաբան Նիկոլ Լանդը: Ահա յոթ առողջ սնվելու կանոններ, որոնց հեշտությամբ կարելի է հետևել:

1․ Հոգ տարեք ձեր աղիքների մասին

Աղիքներում կան միլիարդավոր բակտերիաներ, որոնք պատասխանատու են մեր մարմնում շատ բաների համար ՝ զուգարան գնալուց մինչև սրտանոթային համակարգի աշխատանքը: «Շատ մարդիկ տառապում են ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններից: Մարսողական դիսֆունկցիաներից խուսափելու համար պետք է հիշել նախաբիոտիկների և պրոբիոտիկների մասին », – ասում է Լանդը: Բարեբախտաբար շատ մթերքներ, ինչպիսիք են մածունը, կեֆիրը և խնձորի քացախը պարունակում են մեծ քանակությամբ աղիքի համար օգտակար բակտերիաներ: Բայց եթե վերը նշված մթերքների երկրպագուն չեք, գտեք համապատասխան սննդային հավելանյութ և պարբերաբար օգտագործեք այն:

2․ Ազատվեք անօգուտ սննդի պաշարներից

Ամենայն հավանականությամբ դուք, ինչպես շատերը գիշերները սիրում եք ուտել։ Բայց նախքան չիփսերի  կամ այլ վնասակար մթերքների տուփը բացելը կարդացեք նրա բաղադրությունը։ Այդ մթերքներից շատերը հարուստ են շաքարով, ճարպերով և նատրիումներով: Այնուամենայնիվ, լավ ուտելը այնքան էլ դժվար չէ, որքան թվում է առաջին հայացքից: Ձեր ամբողջ սննդակարգը փոխելու փոխարեն, մեկ կամ երկու անառողջ սնունդ հանեք դրանից և դրանք փոխարինեք ավելի առողջ սնունդով:

3․ Ավելի շատ ջուր խմեք

Բոլորը լսել են, որ պետք է շատ ջուր խմել: Բայց ոչ բոլորն են հետևում այս կանոնին: Թեև կանոնավոր խմելը պետք է լինի մեր սննդակարգի մի մասը: «Ջուրը մասնակցում է մարմնի շատ գործընթացներում, օգնում է պահպանել հոդերի ճկունությունը և դուրս է մղում տոքսինները», – ասում է Նիկոլ Լենդը: Երբ մարմնում բավարար քանակությամբ հեղուկ չկա, այդ գործընթացների մեծ մասը ձախողվում է: Մենք ավելի քիչ ուժ ենք ունենում: Ցանկացած ֆիզիկական վարժություն ավելի դժվարությամբ է տրվում, ինչը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա»:

Ջրի քանակությունը, որն ամեն օր մեզ անհրաժեշտ է, տատանվում է կախված մեր սեռից, տարիքից, ֆիզիկական ակտիվության մակարդակից և անգամ աշխարհագրական դիրքից: Սպորտային բժշկության ամերիկյան քոլեջը հաշվարկել է նվազագույն հեղուկի ծավալը, որը դուք պետք է խմեք: Դա օրական մոտ մեկուկես լիտրն է (Սա նշանակում է նաև ուտել ջրի բարձր պարունակությամբ ուտելիքներ։ Օրինակ ՝ ելակ, նեխուր, արքայախնձոր և սեխ):

4․ Ոչնչում ձեզ մի սահմանափակեք

Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը ձեզ ասել է ՝ մի գնացեք մոտակա գարեջրատուն, քանի որ այնտեղ վատ է: Եվ հիմա, ամեն անգամ դրա կողքով անցնելիս կպայքարեք ստուգելու ցանկության դեմ՝ թե արդյոք իրականում այդպես է: Ժամանակի ընթացքում ձեր հետաքրքրասիրությունը կաճի: Դուք կհանգստանաք միայն, երբ վերջապես փորձեք այնտեղի բոլոր տեսակի գարեջուրները և ինքներդ համոզվեք, որ այդ վայր չարժե այցելել: Նույնն է սննդի պարագայում:

Որքան ավելի շատ սնունդ եք արգելում ինքներդ ձեզ, այնքան ավելի հավանական է, որ դրանց հասնելուն պես կկորցնեք վերահսկողությունը ձեր նկատմամբ և շատ կուտեք: Որքան խիստ են դիետայի կանոնները, այնքան ավելի հավանական է, որ դրանք կխախտեք: Ուստի պահպանեք հավասարակշռված սննդակարգ և երբեմն թույլ տվեք ինքներդ ձեզ ուտել այն, ինչ ուզում եք։

5․ Կերեք շատ կանաչեղեն

Սա հիանալի խորհուրդ է։ Միայն թե դրան հետևելն է գրեթե անհնար։ Դուք հավանաբար օգուտ չեք ունենա, եթե ստիպողաբար ձեր բերանը լցնեք սպանախով կամ բրոկկոլիով։ Սակայն ձեզ դուր եկած կերակուրների մեջ կարող եք ավելացնել ավելի շատ թարմ բանջարեղեն:

6․ Հրաժարվեք կշռվելուց

Երբեք մի տարվեք կշեռքների ցուցանիշներով։ Դրանք առողջ մարմնի նկատմամբ ձեր առաջընթացի մասին փաստեր չեն։ Օրվա ընթացքում ձեր քաշը կփոխվի ՝ կախված օրգանիզմում հեղուկի ծավալի, հորմոնների և այլ ցուցիչների հետ: Կշեռքի սանդղակի թվերի վրա կենտրոնանալու փոխարեն, ուշադրություն դարձրեք թե ինչպես եք ձեզ զգում։

7․ Սնվեք տանը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր պատրաստում են իրենց համար, ավելի քիչ կալորիա են օգտագործում, քան նրանք, ովքեր սրճարաններում են ուտում: Եկեք անկեղծ լինենք, շատ դժվար է ուտել միայն տնական սնունդ։ Դրանում մեզ խանգարող հանգամանքներն են՝ ընկերների հետ հանդիպումները, աշխատանքը և ժամանակի պակասը: Այնուամենայնիվ, փորձեք շաբաթը առնվազն երեք անգամ լանչ և ընթրիք պատրաստել տանը: Երբ պատրաստում եք ձեր սեփական սնունդը, դուք ավելի գիտակցված ընտրություն եք կատարում: Այլ կերպ ասած, եթե նստած եք ձեր խոհանոցում և ձեր ափսեի մեջ տեսնում եք տապակած կարտոֆիլի կրկնակի չափաբաժին, ապա դա ամբողջովին ձեր մեղքն է:

Նյութը՝ GQ, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Լրահոս
Փորձում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը․ Սամվել Կարապետյան
16:48
Փորձում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը․ Սամվել Կարապետյան
Մեր տարածաշրջանը կանգնած է իր պատմության ամենալուրջ մարտահրավերներից մեկի առջև. Ֆիդան
16:31
Մեր տարածաշրջանը կանգնած է իր պատմության ամենալուրջ մարտահրավերներից մեկի առջև. Ֆիդան
Էս աղմուկ-աղաղակը ինչի՞ համար են, քաղաքացու ուշադրությունը Հայաստանի գերխնդրից շեղելու՞
16:13
Էս աղմուկ-աղաղակը ինչի՞ համար են, քաղաքացու ուշադրությունը Հայաստանի գերխնդրից շեղելու՞
Երեկ վերջին ամերիկյան ռազմական տեխնիկան լքեց Սիրիան․ Ահմեդ ալ-Շարաա
15:52
Երեկ վերջին ամերիկյան ռազմական տեխնիկան լքեց Սիրիան․ Ահմեդ ալ-Շարաա
Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար․ Politico
15:31
Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար․ Politico
Սամվել Կարապետյանի աջակիցներից 17 անձ է բերման ենթարկվել
15:15
Սամվել Կարապետյանի աջակիցներից 17 անձ է բերման ենթարկվել
Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում. Կոբախիձե
15:00
Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում. Կոբախիձե
Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու․ Սամվել Կարապետյան
14:37
Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու․ Սամվել Կարապետյան
Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ. Հաջիև
14:17
Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ. Հաջիև
Կարո՞ղ է վերջապես ընդունեք, որ նույնիսկ որպես ընտրահանցագործ կոմպետենտ չեք․ Ալեքսանյան
13:53
Կարո՞ղ է վերջապես ընդունեք, որ նույնիսկ որպես ընտրահանցագործ կոմպետենտ չեք․ Ալեքսանյան
Դուք թե՛ Սամվել Կարապետյանից եք թույլ , թե՛ Գագիկ Ծառուկյանից, թե՛, առավել ևս, Ռոբերտ Քոչարյանից. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
13:34
Դուք թե՛ Սամվել Կարապետյանից եք թույլ , թե՛ Գագիկ Ծառուկյանից, թե՛, առավել ևս, Ռոբերտ Քոչարյանից. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու, հաջողություններ ունենալու համար. Օհանյան
13:32
Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու, հաջողություններ ունենալու համար. Օհանյան
2026-ի խորհրդարանական ընտրությունները Քոչարյան-Սերժ կոալիցիայի վերջին շանսն են. վարչապետ
13:28
2026-ի խորհրդարանական ընտրությունները Քոչարյան-Սերժ կոալիցիայի վերջին շանսն են. վարչապետ
Շուն-շանգյալներին և քաղաքական բոշաներին պետք է հարատև դուրս թողնել քաղաքականությունից. Փաշինյան
13:15
Շուն-շանգյալներին և քաղաքական բոշաներին պետք է հարատև դուրս թողնել քաղաքականությունից. Փաշինյան
Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները
13:09
Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները